Լրահոս

24.12.2013 10:19


Շուշան Պետրոսյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Շուշան Պետրոսյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Երգչուհի, ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Շուշան Պետրոսյանին գիշերը տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

Դեկտեմբերի 24–ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով նա փակ գանգուղեղային տրավմա է ստացել։

Ավտովթարը տեղի է ունեցել Երևանում՝ ժամը 00:10-ի սահմաններում։ Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ, 38-ամյա Էդուարդ Տոնոյանի վարած «Toyota» մակնիշի, 27 ՕՕ 627 համարանիշի և 58-ամյա Արամ Հովհաննիսյանի վարած «Reno» մակնիշի, Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները: Տաքսի ծառայություն մատուցող «Reno»-ում է գտնվել Շուշան Պետրոսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը