Լրահոս

24.12.2013 10:24


«4 խմբակցությունների նման միավորումներում գալիք տարում Հայաստանի փրկության լույսն է նշմարվում»

«4 խմբակցությունների նման միավորումներում գալիք տարում Հայաստանի փրկության լույսն է նշմարվում»

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ պատմական իրողություն: Խորհրդարանական ընդդիմությունը ֆիասկոյի ենթարկեց քաղաքական մեծամասնությանը:
ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ-Ժառանգություն խմբակցություններն ապացուցեցին, որ քաղաքական ու կուսակցական տարբեր դիրքորոշումերը երկրորդ պլանում են, երբ սեղանին է դրված Հայաստանի Հանրապետության ճակատագիրը:
Եվ, ի պատիվ իրենց, արձանագրվեց պատմական հաջողություն, ու կանխվեց պետական սարսափելի դավաճանությունը:
Սակայն ընդդիմության այս նշանակալի ձեռքբերումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար, ու նրանք բացեցին բոլոր խաղաքարտերը՝ գործի դնելով իրենց ամբողջ մուզիկալնի անսամբլը:
Եվ այդ կատարածուներն անմիջապես անցան գործի՝ ժողովրդի մեջ տարածելով հիմնականում երկու միտք.

1.(Զարուհի Փոստանջյանն ամենադուխով ու միակ ընդդիմադիր պատգամավորն է):

Ես ուղղակի հիացած եմ Զառայի կատարած քայլով, սակայն ծայրահեղ վտանգավոր է, երբ ընդհանուր կատարած գործը փորձ է կատարվում վերագրել մեկին. սա նույնն է, երբ ֆուտբոլային խաղադաշտում հայտարարվի, որ միայն գոլ խփող ֆուտբոլիստն ապահովեց խաղի հաղթանակը: Դուք պատկերացնո՞ւմ եք արդյոք, թե հանդերձարանում ինչ կկատարվի …
Եվ նույն հաջողությամբ կարելի է շարունակել՝ Զարուհին ինչպե՞ս կարող էր վերցնել մանդատները, եթե Լևոն Զուրաբյանը քսան րոպե ընդմիջում չվերցներ:
Ե՛վ մեկը, և՛ մյուսը այս պարագայում անթույլատրելի են, ու բոլոր նրանք, որոնք տարածում են նման մտքեր, կատարում են Սերժ Սարգսյանի երազանքը:

2. (Պետք է մանդատները դնել):

Այսօր ԱԺ-ն դարձել է Սերժ Սարգսյանի ամենագլխավոր գլխացավանքը. ընդդիմադիր գործիչները խորհրդարանի պատերի ներսում օր ու արև չեն տալիս և ուղղակի խեղդում են ՀՀԿ-ական մեծամասնությանն ու նրանց յուրաքանչյուր կատարած սանտիմետրը ֆիքսում, հանցանքները ներկայացնում ժողովրդին:
Եվ վճռական պահերին, երբ ընդդիմությունը միավորվում է խորհրդարանում ու անկյուն սեղմում մեծամասնությանը, կիսաքաղաքական ու քաղաքացիական ինչ-ինչ տարրեր հիշում են մանդատներ դնելու մասին հեքիաթները։:

Հ.Գ. Խորհրդարանական խմբակցությունների նման միավորումներում գալիք տարում Հայաստանի փրկության լույսն է նշմարվում:
Եվ բոլորս պետք է սառնասրտությամբ մոտենանք յուրաքանչյուր պրովոկացիայի, ու հասկանաք, որ իշխանությունն ամեն գնով փորձելու է խանգարել իր գերեզմանը փորող ու իր համար այդքան ցավալի միավորմանը:

Գուրգեն Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը