«ԱԺ արտահերթ նիստը ևս անցկացվել է օրենքի խախտմամբ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական ուժերն ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմամբ երեկ վավերացրին ՌԴ-ի հետ «դավաճանության ակտ» անվանումը ստացած գազայի համաձայնագրերը: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրենքի խախտմամբ է անցկացվել ոչ միայն համաձայնագրերի քվեարկության ձայների հաշվարկը, այլև ԱԺ արտահերթ նիստն ընդհանրապես: Բանն այն է, որ ԱԺ պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը դեկտեմբերի 23-ից հունվարի 15-ը գտնվում է արձակուրդում, այդ մասին կան Հովիկ Աբրահամյանի հրամանները: Սակայն երեկվա արտահերթ նիստին մասնակցելու համար պատգամավորներին արձակուրդից հետ կանչելու նոր հրաման Աբրահամյանը չէր ստորագրել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ արտահերթ նիստն անօրինական էր նաև այդ առոմով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։