Լրահոս

24.12.2013 18:30


Խոդորկովսկին պայքարելու է բոլոր քաղբանտարկյալների ազատության համար

Խոդորկովսկին պայքարելու է բոլոր քաղբանտարկյալների ազատության համար

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին տնօրեն Միխայիլ Խոդորկովսկին, որն անցյալ ուրբաթ է կալանավայրից դուրս եկել, առաջին մամլո ասուլիսն է տվել Բեռլինում: Նա խնդրել է իրեն ընդունել որպես խորհրդանիշ այն բանի, որ քաղաքացիական հասարակության ջանքերը կարող են ազատություն բերել նույնիսկ այն մարդկանց, որոնց ազատագրումը ոչ ոք չէր էլ ենթադրում:

«Մենք պարզապես պետք է շարունակենք աշխատել, որպեսզի Ռուսաստանում և առհասարակ աշխարհի մյուս երկրներում քաղբանտարկյալներ չլինեն: Ես այդ ուղղությամբ կանեմ ինձնից կախված ամեն ինչ»,- հայտարարել է Խոդորկովսկին:

Նա նաև նշել է, որ դեռ մտադիր չէ վերադառնալ Ռուսաստան, թեև Պուտինի մամլո քարտուղարը նախօրեին հայտարարել էր, որ ոչ ոք նրան չի խանգարում վերադառնալ հայրենիք: Խոդորկովսկին առայժմ չի ուզում զբաղվել ո՛չ բիզնեսով, ո՛չ էլ քաղաքականությամբ, ո՛չ էլ պայքարել «ՅՈՒԿՕՍ-ի» ակտիվների համար։ Նա նաև հավելել է, որ անձնական ատելություն չի տածում Պուտինի հանդեպ, թեև գիտի, որ թե՛ իր ազատազրկումը և թե՛ ազատ արձակումն ամբողջությամբ կախված էին մեկ մարդուց։

Այս խորագրի վերջին նյութերը