Լրահոս

24.12.2013 11:57


««Գազային» քվեարկությունն ԱԺ-ում խայտառակության գագաթնակետն էր»

««Գազային» քվեարկությունն ԱԺ-ում խայտառակության գագաթնակետն էր»

Այն, որ երեկվա «գազային» քվեարկությունն ԱԺ-ում խայտառակության գագաթնակետն էր, և որ հերթական անգամ ապացուցվեց, որ ՀՀԿ–ն և ՕԵԿ-ը հակապետական քաղաքականություն են վարում, ակնհայտ է:
Բայց կա ևս մի կարևոր հանգամանք. այն, որ քվեարկությունը և նիստն անցել են օրենքի բազմաթիվ խախտումներով, ցույց է տալիս, որ Սահմանադրության 62-րդ հոդվածն այլև չի գործում, և որ ԱԺ-ն, որն, ըստ այդ հոդվածի, օրենսդիր մարմին է, այլևս գրեթե գոյություն չունի, քանի որ եթե օրենսդիր մարմինն ինքն է կոպտորեն խախտում օրենքը, ապա ինչի՞ մասին է խոսքը: Ցավոք, բայց երեկվա քվեարկությունը հերթական անգամ ապացուցեց, որ ԱԺ-ն, ի շնորհիվ իշխող կոալիցիայի, օրենսդիր մարմնից վերածվել է մի հարթակի, որի կոալիցիոն իշխանության անդամներն ապահովում են ոչ թե պետության շահերը, այլ մեկ անձի աթոռի կայունությունը՝ մոռացության մատնելով այն փատը, որ այդ աթոռը ոչ թե մեկ անձի սեփականությունն է, այլ ինստիտուտ, որը պետք է ծառայի ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ ժողովրդին:
Այս պայմաններում, երբ ԱԺ-ն ինքը չի ենթարկվում օրենքի, ժողովուրդն իրավունք ունի պայքարի ակտիվ մեթոդներ ընտրել, որպեսզի ստիպի իշխանություններին հարգել օրենքը և գործել միայն ու միայն օրենքի սահմաններում և ի նպաստ հայ հասարակության:

Հ.Գ.: Ի դեպ, երեկվա բողոքի ակցիան ԱԺ-ի մոտ ցույց տվեց, որ ժողովուրդը պատրաստ է պայքարել նույնիսկ այս անտանելի ցուրտ պայմաններում, սակայն կա կոնսոլիդացիայի խնդիր: Օրինակ՝ ցույցի ժամանակ մի խումբ մարդիկ կոչ էին անում երթ անել՝ դրանով կամա թե ակամա մարդկանց կոչ անելով ցրվել ԱԺ-ի մոտից: Եվ դա այն պարագայում, երբ ԱԺ-ի մոտ կանգնելու նպատակներից մեկը և իմաստը իշխանությունների վրա ճնշում գործադրելն էր:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը