Լրահոս

24.12.2013 12:34


Էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել եզդիների ՀԿ-ների դիմումն՝ ընդդեմ Մանվել Բադեյանի

Էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել եզդիների ՀԿ-ների դիմումն՝ ընդդեմ Մանվել Բադեյանի

ՀՀ ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը վարույթ է ընդունել «Սինջար եզդիների ազգային միավորում» եւ «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների դիմումն ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացավ «Փաստինֆո»-ն, որոշումը կայացվել է հանձնաժողովի այսօրվա դռնփակ նիստում, իսկ գործով զեկուցող է նշանակվել հանձնաժողովում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վահան Բաբայանը։ Նշենք, որ դիմումներն էթիկայի հանձնաժողովն ստացել է դեկտեմբերի 13-ին, որից օրեր առաջ՝ դեկտեմբերի 11-ին, «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին ընդունել էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ դատապարտելով հանրապետական պատգամավորի կողմից հնչեցված արտահայտությունը։ Եզդիների համայնքին բանավոր ներողությունները չեն գոհացրել եւ նրանք պահանջում են ձեռնարկել պատասխանատվության միջոցներ՝ իրենց ազգի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ թույլ տված պատգամավորի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի միջանցքում հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը՝ ի պատասխան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցի, հունից դուրս է եկել և բղավել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»:

Այս արտահայտությունը վիրավորել է եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը։

Մանրամասները՝ pastinfo.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը