Լրահոս

24.12.2013 11:41


«Գազպրոմը» մեկ ԱՄՆ դոլարով գնել է ղրղզական պետական գազային ընկերությունը

«Գազպրոմը» մեկ ԱՄՆ դոլարով գնել է ղրղզական պետական գազային ընկերությունը

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ, որը նախատեսում է «Կիրգիզգազ» պետական գազային ընկերության գնումը «Գազպրոմի» կողմից ընդամենը մեկ ԱՄՆ դոլարով։ Ռուսական «Գազպրոմը», գնելով «Կիրգիզգազը», պարտավորվել է 655 մլն դոլար ներդնել Ղրղզստանի գազային ոլորտում: Ղրղզստանի իշխանությունները ճիշտ են համարել նման համաձայնագրի կնքումը, քանի որ երկիրն ի վիճակի չի եղել «Ղրղզգազը» սեփական միջոցներով դուրս բերել խոր պարտքերից: Ինչպես տեղեկացնում է «Корреспондент»–ը, ընդդիմադիր խորհրդարանական ուժերը բոյկոտել են քվեարկությունը, սակայն իշխանական Հանրապետական կուսակցությունը, լինելով մեծամասնություն, կարողացել է ընդունել որոշումը։ Խորհրդարանի շենքի մոտ հազարավոր մարդիկ իրենց բողոքն են հայտնել պայմանագրի վավերացման դեմ։

Այս խորագրի վերջին նյութերը