Լրահոս

24.12.2013 19:15


Բրիտանական դատարանը դատապարտել է նախկին նախարարին կես տարվա ազատազրկման

Բրիտանական դատարանը դատապարտել է նախկին նախարարին կես տարվա ազատազրկման

Մեծ Բրիտանիայի նախկին խորհրդարանական, Եվրոպայի գործերով նախկին նախարար, 65–ամյա Դենիս Մաքշեյնը մեղավոր է ճանաչվել 12.9 հազար ֆունտի կողոպուտի մեջ, որը նա ստացել է Թոնի Բլեերի կառավարությունից կեղծ կտրոններով։ Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը՝ հղում անելով ВВC News-ին։ 2005-2008 թթ. քաղաքական գործիչը 19 կտրոն է կեղծել, որը վճարել է կառավարությունը։ Ստացված գումարները նա ծախսել է Եվրոպա ուղևորումների վրա, օրինակ՝ մեկնել է Փարիզ՝ իբրև գրական մրցույթի ժյուրի։ Մաքշեյնը, բացի կես տարվա կալանքից, ստիպված կլինի որպես տուգանք վճարել նաև 1.5 հազար ֆունտ։

Այս խորագրի վերջին նյութերը