Լրահոս

24.12.2013 19:40


«Tiffany» հայտնի ոսկերչական ընկերության նախկին փոխնախագահը դատապարտվել է զարդ գողանալու մեղադրանքով

«Tiffany» հայտնի ոսկերչական ընկերության նախկին փոխնախագահը դատապարտվել է զարդ գողանալու մեղադրանքով

«Tiffany & Co» ամերիկյան ոսկերչական ընկերության նախկին փոխնախագահ Ինգրիդ Լիդիրհաաս-Օկուն դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է «Коммерсант»-ը։ Նյու–Յորքի տարածքային դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել ընկերության խանութից 2.1 մլն դոլարի զարդ գողանալու մեջ։ «Tiffany»–ի նախկին փոխնախագահն ապրանքի գողությամբ է զբաղվել 2012–ի նոյեմբերից մինչև 2013–ի փետրվար, մեղադրանքը ներկայացվել է ամռանը։ Լիդիրհաաս-Օկուն զարդերը վերավաճառել է, որի մասին խոստովանել է դատարանում։ Նա կպարտավորվի վճարել նաև տուգանք՝ 4.3 մլն դոլարի չափով։

Այս խորագրի վերջին նյութերը