ԵՄ հանձնակատար Շտեփան Ֆյուլեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին մեղադրել է ԵՄ-ի դատական անկախության երաշխիքի օրենքները խախտելու մեջ։
«The Telegraph»–ի փոխանցմամբ՝ Ֆյուլեի հաղորդագրության մեջ նշվում է. «Ոստիկանապետերին աշխատանքից ազատելը, հետաքննության ժամանակ թեմայի հետ կապված վերադասներին տեղեկություններ հաղորդելու պարտավորվածություն մտցնելը լուրջ մտահոգության առիթ են հետաքննության անկախության, արդյունավետության և անկողմնակալության տեսանկյունից»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետի հրահանգով դեկտեմբերի 17-ին աշխատանքից ազատվել են «մեծ կաշառք» գործողությանը մասնակցած բազմաթիվ ոստիկանապետեր։ Ձերբակալվել էին նաև Թուրքիայի ՆԳ, Էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարի որդիները, խոշոր գործարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
ԵՄ–ն զգուշացրել է Էրդողանին