«Պատմությունը կրկնվում է. գաղութում փոքրաթիվ ըմբոստներ անհույս ընդվզում են գաղութացման դեմ»
Երբ երեկ դիտում էի լրագրողների ընդվզումը ԱԺ դահլիճում, նայում էի, թե ոնց էին հուսահատ թակում ապակիները, հիշեցի նույնատիպ պատկեր, որ մայրս է պատմել իրենց հակասովետական ու անկախական ընդհատակի տարիներից. երբ դատում էին Աշոտ Նավասարդյանին, Բագրատ Շահվերդյանին, նրանց ընկերները թակում էին դատարանների ապակիները` ի նշան բողոքի ու համերաշխության, ու իրենք էլ էին այդ պահից բռնվում, ընկնում կգբ–ի հետապնդումների տակ։ Ինչ սիմվոլիկ էր։ Պատմությունը կրկնվում է. գաղութում փոքրաթիվ ըմբոստներ անհույս ընդվզում են գաղութացման դեմ... Երեկվա քվեարկությունից առաջ ՀՀԿ–ական պատգամավորներին «Վերջնագիր» անունով նամակներն ուղարկելու համար նրանց մի փոքրիկ նախաբան գրելիս ապակիները թակելու դրվագը աչքիս առաջ էր, բայց էդքան չմանրամասնեցի, չէի կարծում, որ էսքան մանրամասնությամբ են պատմական սիմվոլիկաները կրկնվելու։ Խոսքս ուղղելով նրանց, որ եղել են հակասովետական ընդհատակում` Ռազմիկ Զոհրաբյան, Գագիկ Մինասյան, (նաեւ` ոչ–պատգամավոր ՀՀԿ–ականներ Վազգեն Կարախանյան, Շողիկ Ասոյան եւ ուրիշներ), պարզապես գրեցի.
«Քվեարկելուց առաջ մտաբերեք ձեզ ձեր երիտասարդ տարիներին, ընդհատակում թռուցիկ տպելուց ու տարածելուց, Ծիծեռնակաբերդում երդվելուց, ջահերով երթն ու միլիցիայից փախնելը, Պանթեոն այցելությունները, արշավները մեր սիրուն երկրում, որ նոր էր գլուխ բարձրացնում թշվառությունից, բայց դրախտ էր էն վիճակի համեմատ, որին դուք հասցրեցիք երկիրը։ Հիշե՛ք էդ բոլորը։ Ու հիշե՛ք, որ մենք` ձեզանից հետո եկող սերունդները, ձեր նկատմամբ նույնն ենք զգում, ինչ դուք էիք զգում սովետական կգբ–ի, Ցեկայի ու Կրեմլի նկատմամբ»։
«Պատմությունը կրկնվում է. գաղութում փոքրաթիվ ըմբոստներ անհույս ընդվզում են գաղութացման դեմ»
Երբ երեկ դիտում էի լրագրողների ընդվզումը ԱԺ դահլիճում, նայում էի, թե ոնց էին հուսահատ թակում ապակիները, հիշեցի նույնատիպ պատկեր, որ մայրս է պատմել իրենց հակասովետական ու անկախական ընդհատակի տարիներից. երբ դատում էին Աշոտ Նավասարդյանին, Բագրատ Շահվերդյանին, նրանց ընկերները թակում էին դատարանների ապակիները` ի նշան բողոքի ու համերաշխության, ու իրենք էլ էին այդ պահից բռնվում, ընկնում կգբ–ի հետապնդումների տակ։
Ինչ սիմվոլիկ էր։ Պատմությունը կրկնվում է. գաղութում փոքրաթիվ ըմբոստներ անհույս ընդվզում են գաղութացման դեմ...
Երեկվա քվեարկությունից առաջ ՀՀԿ–ական պատգամավորներին «Վերջնագիր» անունով նամակներն ուղարկելու համար նրանց մի փոքրիկ նախաբան գրելիս ապակիները թակելու դրվագը աչքիս առաջ էր, բայց էդքան չմանրամասնեցի, չէի կարծում, որ էսքան մանրամասնությամբ են պատմական սիմվոլիկաները կրկնվելու։ Խոսքս ուղղելով նրանց, որ եղել են հակասովետական ընդհատակում` Ռազմիկ Զոհրաբյան, Գագիկ Մինասյան, (նաեւ` ոչ–պատգամավոր ՀՀԿ–ականներ Վազգեն Կարախանյան, Շողիկ Ասոյան եւ ուրիշներ), պարզապես գրեցի.
«Քվեարկելուց առաջ մտաբերեք ձեզ ձեր երիտասարդ տարիներին, ընդհատակում թռուցիկ տպելուց ու տարածելուց, Ծիծեռնակաբերդում երդվելուց, ջահերով երթն ու միլիցիայից փախնելը, Պանթեոն այցելությունները, արշավները մեր սիրուն երկրում, որ նոր էր գլուխ բարձրացնում թշվառությունից, բայց դրախտ էր էն վիճակի համեմատ, որին դուք հասցրեցիք երկիրը։ Հիշե՛ք էդ բոլորը։ Ու հիշե՛ք, որ մենք` ձեզանից հետո եկող սերունդները, ձեր նկատմամբ նույնն ենք զգում, ինչ դուք էիք զգում սովետական կգբ–ի, Ցեկայի ու Կրեմլի նկատմամբ»։
Ծովինար Նազարյանի ֆեյսբուքյան էջից