Լրահոս

24.12.2013 18:15


Արգենտինյան տանգոյի երեկո՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ

Արգենտինյան տանգոյի երեկո՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍերգեյՍմբատյան, ավանդաբար տարին ավարտում է տոնականհամերգով։ Այս տարի նույնպես դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19.30, «Արամ Խաչատրյան» համերգասրահում նվագախումբըպատրաստում է տոնական համերգային ծրագիր՝ նվիրվածԱմանորին և Սուրբ ծննդյան տոնին։

Ողջ համերգի ընթացքում հնչելու են արգենտինյան ռիթմեր՝ Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները։ Երեկոն հագեցած էլինելու տանգոյի կենսախինդ մեղեդիներով և ռիթմերով:Երիտասարդական նվագախմբի հետ որպես մենակատարներհանդես կգան հայ հանդիսատեսի կողմից շատ սիրված,աշխարհահռչակ իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահարՄարիո Ստեֆանո Պիետրոդարկին և ֆլեյտահար Սառա Ռուլին։

Այս խորագրի վերջին նյութերը