Իրանի խորհրդարանը մայրաքաղաքի տեղափոխման նախագիծ է մշակում
Իրանի խորհրդարանը նախագիծ է մշակում մայրաքաղաքը, համապատասխանաբար նաև կառավարությունը, Թեհրանից այլ քաղաք տեղափոխելու ուղղությամբ։
«Եթե օրենսդիրներն ընդունեն այս նախագիծը, ապա հատուկ խորհուրդ կձևավորվի, որն առաջիկա երկու տարվա ընթացքում կորոշի, թե որ քաղաքը ներկա մայրաքաղաքի լավագույն այլընտրանքը կդառնա»,–տեղեկացնում է «ИТАР-ТАСС»-ը՝ IRNA իրանական գործակալությանը հղումով։ Թեհրանի բնակչությունն արդեն իսկ 12 մլն է։ Քաղաքը մի շարք խնդիրների է բախվում՝ վատ էկոլոգիա, ավտոմեքենաների խցանումներ և հանցագործության բարձր մակարդակ։ Վերջին տաս տարիների ընթացքում մայրաքաղաքի բնակչությունն աճել է երեք անգամ։ Տարեցտարի մեծ թվով իրանցիներ լավ կյանք ունենալու ու աշխատանք գտնելու հետևանքով լքում են գյուղական համայնքները և գալիս քաղաք։