Լրահոս

24.12.2013 16:52


«Զարմանալին այն էր, որ կոչ էր արվում ուղղվել ոչ թե Բաղրամյան 26, այլ Օպերա»

«Զարմանալին այն էր, որ կոչ էր արվում ուղղվել ոչ թե Բաղրամյան 26, այլ Օպերա»

Երեկ տեղի ունեցավ մի այնպիսի քաղաքական գործընթաց, որը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք բավականին հեռու ենք ժողովրդավարությունից և դրանից բխող արժեքներից։ Սակայն սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։

Երեկ, երբ մեզանից շատ–շատերը ճիշտ տեղում և ճիշտ վայրում՝ ԱԺ շենքի դիմաց, այդ ցրտին կանգնած, պահանջում էինք չընդունել երկրի «դավաճանության ակտը», մի քանի ՀՀ քաղաքացիներ փորձ արեցին բողոքը տարհանել այլ վայր։ Գուցե դա քաղաքացիների անգրագիտության արդյունքն էր, գուցե հրաման էր վերևից, գուցե միայն միամտություն և մի շարք այլ գուցեներ, բայց որ ուղիղ բխում էր իշխանության շահերից, միանշանակ է։ Ողջունելի էր, որ քաղաքացիների մեծ մասը, հստակ գիտակցելով այդտեղ և այդ րոպեին ԱԺ դիմաց գտնվելու կարևորությունը, ոչ միայն չգնաց, այլ նաև մի քանիսին սաստեց քաղաքական տգիտությամբ զբաղվելու համար։ Զարմանալին այն էր, որ կոչ էր արվում ուղղվել ոչ թե Բաղրամյան 26, այլ Օպերա։ Հարց է ծագում՝ «Գնայինք Օպերա, որ ի՞նչ անեինք»։ Գնալը կլիներ աբսուրդ, իսկ աբսուրդը մեր երկրում բնորոշ է կառավարող իշխանությանը, սա իմիջիայլոց։ Ուղղակի մեկ խորհուրդ մյուս բոլոր դեպքերի համար՝ իշխանությանը պասեր մի՛ տվեք՝ անկախ ամեն ինչից, եթե անգամ անմեղսունակ եք կամ էլ համապատասխան ընդունակություններ չունեք տարրական բաներ հասկանալու։
Ապրեն բոլոր նրանք՝ մեծամասնությունը, ովքեր մնացին ու թույլ չտվեցին բողոքի էությունը զրոյի հավասարեցնել։

Մերի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը