Լրահոս

24.12.2013 18:19


Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվեց

Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվեց
Դեկտեմբերի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից փախուստի է դիմել «Արթիկ» ՔԿՀ կալանավոր, 1989 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված օպերատիվ-փնտրողական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ռոբերտ Մ.-ն հայտնաբերվել է Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը