Լրահոս

24.12.2013 21:40


Հրազենային վնասվածքներ են ստացել գյուղապետի որդին ու ռեստորանի տիրոջ ազգականը

Հրազենային վնասվածքներ են ստացել գյուղապետի որդին ու ռեստորանի տիրոջ ազգականը

Այսօր` դեկտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի դիմաց տեղի ունեցած վիճաբանության արդյունքում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով Դիլիջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 հոգի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված անձիք են` Դիլիջան քաղաքի Իվանով փողոց 10 տան բնակիչ 33-ամյա Նավասարդ Աբգարյանը, ով Դիլիջանում հայտնի է Նովո մակնավամբ, ու Դիլիջանի ոլորաններում գործող Հաղարծին ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր տղան է, և Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ 34-ամյա Արտավազդ Թամրազյանը, ով Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի տղան է :

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից արձակված , կրակված պարկուճներ և Toyota Prado մակնիշի 22 ՈՈ 808 համարանիշի ավտոմեքենա, փամփուշտներն առգրավվել են, իսկ Toyota Prado-ն տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Քիչ առաջ Դիլիջանի բժշկական կենտրոնից շտապօգնության հատուկ ավտոմեքենան Ա. Թամրազյանին տեղափոխեց Երևան` Արմենիա բժշկական կենտրոն:

Մանրամասներն՝ այստեղ:

Այս խորագրի վերջին նյութերը