Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրեցին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»:
Սակայն մինչ ստորագրելը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այդ «ճանապարհային քարտեզը», բայց մինչ այդ պահանջում է պարզաբանել ՄՄ սահմանի հարցը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորված:
«Բացէմնումհարցը, թեորտե՞ղէլինելուՀայաստանումՄաքսայինմիությանսահմանը՝պայմանավորվածղարաբաղյանհակամարտությանհետ: Հետևաբար, մենքկստորագրենք «ճանապարհայինքարտեզը», բայցհատուկկարծիքով»,- ընդգծել է Նազարբաևը:
Ինչեւէ, կատարվեց «արեւմտամետ» Սերժ Սարգսյանի մանկության բյուեղյա երազանքը: Ամենակարեւորը՝ ստորագրման արարողության ժամանակ չքնեց: Թեպետ, հազիվ թե ցանկանար աչքը կպցնել, սա ԱՊՀ ինչ-որ գագաթաժողով չէ, որ իրեն թույլ տար հանգիստ ննջել:
Երբ իրադարձությունը այնքան կարեւոր է, որի ընթացքում հնարավորություն կա «եվրագերազանցիկից» վերածվել «մաքսագերազանցիկի» ու դուր գալ Պուտինին, դժվար թե Սերժ Սարգսյանը «զգոնությունը կորցնի» ու քնի:
Ի դեպ, հետաքրքիր է, որտեղ էին հայ «արեւմտամետների» խմբերը, որոնք դեկտեմբերի 2-ին այստեղ Երեւանում բողոքի ակցիաներ էին անում Պուտինի դեմ:
Մեզ թվում էր, որ նրանք այսօր պետք է լինեին Մոսկվայում եւ նույն ոգով մարտնչեին Պուտինի դեմ՝ թույլ չտալով, որ նա հաստատի «Ճանապարհային քարտեզը»:
Ավա՜ղ…
Ինչ վերաբերում է Նազարբաեւի կասկածամտությանը եւ հատուկ կարծիք գրելու ցանկությանը, ապա պետք է նկատել, որ Ղազախստանի նախագահը չի կարդացել Զորի Բալայանի նամակը: Հուսանք, նրան ցույց կտան Պուտինին հասցեագրված 18 էջանոց այդ նամակում Գյուլիստանի պայմանագրին վերաբերող հատվածը եւ դրանով կփարատեն նրա կասկածները:
Մյուս կողմից էլ, կարծես, ներքին կյանքում է «Ճանապարհային քարտեզ» գծագրվում: Խոսքը հայ-ռուսական գազային համաձայնագրի «վավերականությունը» վիճարկող ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների միասնական գործողությունների մասին է:
Չնայած, ԱԺ նախագահն արդեն ստորագրել է նախօրեին մեծամասնության կողմից ձեռքով քվեարկված եւ «ընդունված» որոշումը, սակայն ոչիշխանական խմբակցությունները ԱԺ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ են պահանջում, որի ընթացքում պետք է ձգտեն չեղյալ համարել այդ համաձայնագրի «վավերացման» մասին որոշումը:
Բացի այդ ոչիշխանական ուժերի կողմից միասնական գործելու մտադրությունն առկա է, ինչը կարեւոր հանգամանք է գործող իշխանությունների դեմ համախմբված պայքար սկսելու համար:
Այնպես, որ ՀՀ ներքաղաքական կյանքում էլ ի դեմս ոչիշխանական ուժերի ենթադրվում է «ճանապարհային քարտեզի» հաստատում:
Բայց ոչ թե ՌԴ-ի եւ Պուտինի, այլ՝ Բաղրամյան 26-ի դեմ:
«Ճանապարհային քարտեզների» հատման կետը
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրեցին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»:
Սակայն մինչ ստորագրելը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այդ «ճանապարհային քարտեզը», բայց մինչ այդ պահանջում է պարզաբանել ՄՄ սահմանի հարցը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորված:
«Բաց է մնում հարցը, թե որտե՞ղ է լինելու Հայաստանում Մաքսային միության սահմանը՝ պայմանավորված ղարաբաղյան հակամարտության հետ: Հետևաբար, մենք կստորագրենք «ճանապարհային քարտեզը», բայց հատուկ կարծիքով»,- ընդգծել է Նազարբաևը:
Ինչեւէ, կատարվեց «արեւմտամետ» Սերժ Սարգսյանի մանկության բյուեղյա երազանքը: Ամենակարեւորը՝ ստորագրման արարողության ժամանակ չքնեց: Թեպետ, հազիվ թե ցանկանար աչքը կպցնել, սա ԱՊՀ ինչ-որ գագաթաժողով չէ, որ իրեն թույլ տար հանգիստ ննջել:
Երբ իրադարձությունը այնքան կարեւոր է, որի ընթացքում հնարավորություն կա «եվրագերազանցիկից» վերածվել «մաքսագերազանցիկի» ու դուր գալ Պուտինին, դժվար թե Սերժ Սարգսյանը «զգոնությունը կորցնի» ու քնի:
Ի դեպ, հետաքրքիր է, որտեղ էին հայ «արեւմտամետների» խմբերը, որոնք դեկտեմբերի 2-ին այստեղ Երեւանում բողոքի ակցիաներ էին անում Պուտինի դեմ:
Մեզ թվում էր, որ նրանք այսօր պետք է լինեին Մոսկվայում եւ նույն ոգով մարտնչեին Պուտինի դեմ՝ թույլ չտալով, որ նա հաստատի «Ճանապարհային քարտեզը»:
Ավա՜ղ…
Ինչ վերաբերում է Նազարբաեւի կասկածամտությանը եւ հատուկ կարծիք գրելու ցանկությանը, ապա պետք է նկատել, որ Ղազախստանի նախագահը չի կարդացել Զորի Բալայանի նամակը: Հուսանք, նրան ցույց կտան Պուտինին հասցեագրված 18 էջանոց այդ նամակում Գյուլիստանի պայմանագրին վերաբերող հատվածը եւ դրանով կփարատեն նրա կասկածները:
Մյուս կողմից էլ, կարծես, ներքին կյանքում է «Ճանապարհային քարտեզ» գծագրվում: Խոսքը հայ-ռուսական գազային համաձայնագրի «վավերականությունը» վիճարկող ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների միասնական գործողությունների մասին է:
Չնայած, ԱԺ նախագահն արդեն ստորագրել է նախօրեին մեծամասնության կողմից ձեռքով քվեարկված եւ «ընդունված» որոշումը, սակայն ոչիշխանական խմբակցությունները ԱԺ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ են պահանջում, որի ընթացքում պետք է ձգտեն չեղյալ համարել այդ համաձայնագրի «վավերացման» մասին որոշումը:
Բացի այդ ոչիշխանական ուժերի կողմից միասնական գործելու մտադրությունն առկա է, ինչը կարեւոր հանգամանք է գործող իշխանությունների դեմ համախմբված պայքար սկսելու համար:
Այնպես, որ ՀՀ ներքաղաքական կյանքում էլ ի դեմս ոչիշխանական ուժերի ենթադրվում է «ճանապարհային քարտեզի» հաստատում:
Բայց ոչ թե ՌԴ-ի եւ Պուտինի, այլ՝ Բաղրամյան 26-ի դեմ:
Կիմա Եղիազարյան