Լրահոս

25.12.2013 08:32


Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան առաջին անգամ կազմակերպել է մարզիչների որակավորման քնություններ

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան առաջին անգամ կազմակերպել է մարզիչների որակավորման քնություններ

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան առաջին անգամ կազմակերպել է մարզիչների որակավորման քնություններ: Յուրաքանչյուր ազգային ֆեդերացիա ներկայացնում է իր ներկայացուցչին, որը ինտերնետի միջոցով հանձնում է 13 քնություն, ձյուդոյի պատմություն, ձյուդոյի կուլտուրա, առաջին բուժ օգնություն, սնունդ, մրցավարություն, մարզչի սկզբունքները, ասիստենտի պարտականությունները, սպորտի ֆիզիոլոգիա և փիլիսոփայություն, ձյուդոյի կազմակերպում, թղտաբանություն, սպորտի մեթոդոլոգիա, ձյուդոյի դասակարգումը: Միջինից բարձր բալեր հավաքած թեկնածուն իրավունք էր ստանում մասնակցելու ուղղակի քնություններին, որը կազմակերպվել էր դեկտեմբերի 8-17-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ներկայացրել էր պատանիների հավաքականի երկրորդ մարզիչ, Սամբո Ձյուդոյի Օլիմպիական Մանկապատանեկան Մարզադպրոցի (տնօրեն Մ.Հայրապետյան) մարզիչ Լևոն Գևորգյանի թեկնացությունը: Բարեհաջող հաղթահարելով առաջին փուլը Լևոն Գևորգյանը ՄՁՖ -ի օգնությամբ գործուղվեց Բուդապեշտ որտեղ կարողացավ Հայաստանը ներկայացնել ամենաբարձր մակարդակով: Միջազգային տարբեր ֆեդերացիաներից եզրափակիչ փուլին ներկա էին 18 մարզիչներ, քնությունը անց էր կացվում անգլերեն լեզվով: Լևոնը կարողացավ հավաքել ամենաբարձր միավորները և արժանացավ IJF ակադեմիայի մարզիչի որակավորմանը: ՀՁՖ շնորհավորում է Լևոն Գևորգյանին և ամեն ինչ կանի որ նրա ձեռք բերված փորձը փոխանցվի մեր մյուս մարզիչներին:

Այս խորագրի վերջին նյութերը