Տավուշի մարզի ավտոգազալցավորման կայանները խաբո՞մ են
«Տավուշի մարզի վարորդները բողոքում են, որ մարզում գործող ավտոգազալցավորման ճնշման կայաններում լիցքավորվող գազի չափման նոր սարքավորումներ տեղադրելուց հետո իրենք ավելի թանկ են վճարում։ Վարորդները կասկածում են, որ այդ սարքավորումներն այնպես են «կարգավորված», որ աշխատեն հօգուտ գազալցավորման կայանի տիրոջ։
Նրանք նշում են, որ մինչ այդ սարքավորումների տեղադրումը լիցքավորված նույն քանակության գազի համար իրենք ավելի քիչ էին վճարում։ Տավուշի մարզում լիցքավորվող մեկ խմ գազի գինը 180 դրամ է։ Վարորդներն ասում են, որ Սևանում մեկ խմ գազի գինը 200 դրամ է, սակայն այնտեղ նույն գումարով ավելի շատ գազ են լիցքավորում, քան Տավուշում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։