Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ
-Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջ. Ուորլիքը հայտարարեց, թե Թուրքիանինչ-որպահիկարողէդերակատարությունունենալղարաբաղյանհակամարտության կարգավորման գործընթացում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ամերիկացի միջնորդի այդ հայտարարությունը։
–Գիտեք, միշտ Մինսկի խմբի համանախագահները արտահայտել են տարբեր կարծիքներ, բայց ես չեմ կարծում, որ պետք է կենտրոնանալ որևէ կարծիքի վրա, որովհետև, եթե կարծիք է հայտնվում ըստ երևույթին, ես դա մեկնաբանելու կարիք չունեմ։ Դա իրենց տեսակետն է։ Մենք երբեք այդպես չենք մտածել։ Միշտ շեշտել ենք, որ որևէ հարցում նախապայմաններ Թուրքիան մեր առջև չի կարող դնել, այսինքն՝ մենք միշտ մեր տեսակետները շատ հստակ արտահայտել ենք։
-Սակայն հիշու՞մ եք՝ երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը եկել էր Հայաստան՝ ֆուտբոլ դիտելու, Սերժ Սարգսյանին առաջարկեց օժանդակել ղարաբաղյան հարցում, վերջինն էլ սիրով համաձայնեց՝ նշելով, թե միայն հիմար մարդը կհրաժարվի օժանդակությունից։
-Գիտեք՝ ինչ, դիվանագիտությունն առհասարակ այնպիսի քաղաքական երևույթ է, որ միշտ բանակցությունների կարիք կա։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ մենք պետք է բանակցենք, համագործակցենք՝ ինչքան որ հնարավոր է, ու մեր տեսակետները հայտնենք։ Եվ առհասարակ, արցախյան հարցի հետ կապված՝ Հայաստանի և Արցախի նախագահերը շեշտել են, որ մենք միշտ գնալու ենք բանակցությունների խաղաղ ճանապարհով, բայց երբեք զիջումներ չենք անելու։ Զիջումներ հենց Ձեր ասած թեմաներով, այսինքն՝ երբ նախապայման է դրվել, մենք հստակ մեր դիրքորոշումը ասել ենք։ Հիմա իրենք իրենց դիրքորոշումն են հայտնում, մենք՝ մերը։ Դրանում ես որևէ արտառոց բան չեմ տեսնում, հատկապես՝ խոսքը դիվանագիտության մասին է։
Կարինե Աճեմյան. «Մենք երբեք այդպես չենք մտածել»
Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ
-Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջ. Ուորլիքը հայտարարեց, թե Թուրքիան ինչ-որ պահի կարող է դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ամերիկացի միջնորդի այդ հայտարարությունը։
–Գիտեք, միշտ Մինսկի խմբի համանախագահները արտահայտել են տարբեր կարծիքներ, բայց ես չեմ կարծում, որ պետք է կենտրոնանալ որևէ կարծիքի վրա, որովհետև, եթե կարծիք է հայտնվում ըստ երևույթին, ես դա մեկնաբանելու կարիք չունեմ։ Դա իրենց տեսակետն է։ Մենք երբեք այդպես չենք մտածել։ Միշտ շեշտել ենք, որ որևէ հարցում նախապայմաններ Թուրքիան մեր առջև չի կարող դնել, այսինքն՝ մենք միշտ մեր տեսակետները շատ հստակ արտահայտել ենք։
-Սակայն հիշու՞մ եք՝ երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը եկել էր Հայաստան՝ ֆուտբոլ դիտելու, Սերժ Սարգսյանին առաջարկեց օժանդակել ղարաբաղյան հարցում, վերջինն էլ սիրով համաձայնեց՝ նշելով, թե միայն հիմար մարդը կհրաժարվի օժանդակությունից։
-Գիտեք՝ ինչ, դիվանագիտությունն առհասարակ այնպիսի քաղաքական երևույթ է, որ միշտ բանակցությունների կարիք կա։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ մենք պետք է բանակցենք, համագործակցենք՝ ինչքան որ հնարավոր է, ու մեր տեսակետները հայտնենք։ Եվ առհասարակ, արցախյան հարցի հետ կապված՝ Հայաստանի և Արցախի նախագահերը շեշտել են, որ մենք միշտ գնալու ենք բանակցությունների խաղաղ ճանապարհով, բայց երբեք զիջումներ չենք անելու։ Զիջումներ հենց Ձեր ասած թեմաներով, այսինքն՝ երբ նախապայման է դրվել, մենք հստակ մեր դիրքորոշումը ասել ենք։ Հիմա իրենք իրենց դիրքորոշումն են հայտնում, մենք՝ մերը։ Դրանում ես որևէ արտառոց բան չեմ տեսնում, հատկապես՝ խոսքը դիվանագիտության մասին է։
Զրույցը վարեց Մերի Մովսիսյանը