Դիմել է ՀՔԾ պետին` Սուրիկ Խաչատրյանին ձերբակալելու պահանջով
Ինչպես գրում է aravot.am–ը, Գորիսի նախկին (1992-1994 թթ.) քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը նամակ է ուղարկել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին:
«Հարգելի՛ պարոն Շահինյան, ներկայացնում եմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի կատարած բազմաթիվ հանցանքների մասին` 2013 թվականի հոկտեմբերի 23-ի, նոյեմբերի 18-ի, դեկտեմբերի 9-ի, դեկտեմբերի 20-ի հրապարակումները: Շեշտում եմ` այդ հանցանքները հիմնականում հեղինակել են պետական բարձրաստիճան պաշտոնական անձ Սուրիկ Խաչատրյանն ու այլ պաշտոնյաներ: Պահանջում եմ վերջակետ դնել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի արտասովոր ոճրագործ ընթացքի նկատմամբ անտարբերությանը եւ վերջապես քրեական գործ հարուցել հրապարակածս փաստերի առթիվ: Ձերբակալել Սուրիկ Խաչատրյանին, նրա հանցակիցներին եւ նրանց կանգնեցնել արժանի քրեական պատասխանատվության առջեւ»,- գրված է նամակում: Առավել մանրամասն՝ aravot.am–ում։
Դիմել է ՀՔԾ պետին` Սուրիկ Խաչատրյանին ձերբակալելու պահանջով
Ինչպես գրում է aravot.am–ը, Գորիսի նախկին (1992-1994 թթ.) քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը նամակ է ուղարկել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին:
«Հարգելի՛ պարոն Շահինյան, ներկայացնում եմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի կատարած բազմաթիվ հանցանքների մասին` 2013 թվականի հոկտեմբերի 23-ի, նոյեմբերի 18-ի, դեկտեմբերի 9-ի, դեկտեմբերի 20-ի հրապարակումները: Շեշտում եմ` այդ հանցանքները հիմնականում հեղինակել են պետական բարձրաստիճան պաշտոնական անձ Սուրիկ Խաչատրյանն ու այլ պաշտոնյաներ: Պահանջում եմ վերջակետ դնել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի արտասովոր ոճրագործ ընթացքի նկատմամբ անտարբերությանը եւ վերջապես քրեական գործ հարուցել հրապարակածս փաստերի առթիվ: Ձերբակալել Սուրիկ Խաչատրյանին, նրա հանցակիցներին եւ նրանց կանգնեցնել արժանի քրեական պատասխանատվության առջեւ»,- գրված է նամակում:
Առավել մանրամասն՝ aravot.am–ում։