Գործարարի եղբոր որդին և գյուղապետի որդին հիվանդանոցներում մահացան
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հիվանդանոցներում մահացան հրազենային վնասվածքներ ստացած, Դիլիջան քաղաքի բնակիչ, 33-ամյա Նավասարդ Աբգարյանը և Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 34-ամյա Արտավազդ Թամրազյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 24-ին կրակոցներ էին հնչել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի դիմաց տեղի ունեցած վիճաբանության արդյունքում հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով Դիլիջանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 2 հոգի: Ինչպես հայտնել էր Գ. Շամշյանը, նշված անձինք են` Դիլիջան քաղաքի Իվանով փողոցի 10–րդ տան բնակիչ, 33-ամյա Նավասարդ Աբգարյանը, ով Դիլիջանում հայտնի է Նովո մականվամբ, Դիլիջանի ոլորաններում գործող «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր տղան, և Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 34-ամյա Արտավազդ Թամրազյանը, ով Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի տղան է:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։