Լրահոս

25.12.2013 10:46


Ֆրանսիայում եկեղեցու տանիքը փլուզվել է հոգևորականի գլխին

Ֆրանսիայում եկեղեցու տանիքը փլուզվել է հոգևորականի գլխին

Ֆրանսիայի Գիյեստր քաղաքում Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ փլուզվել է Նոտր–Դամ–դե–Ակվիլոն եկեղեցու տանիքը։ «Ֆրանս պրեսս»–ի փոխանցմամբ՝ միջադեպից տուժել է արարողությունն անցկացնող հոգևորականը։

Ըստ աղբյուրի՝ 45-ամյա վանականը, ում գլխին ընկել է փլուզված տանիքի մի մասը, տեղափոխվել է հիվանդանոց։

Այս պահին եկեղեցին փակ է այցելությունների համար, միջադեպի հանգամանքները պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը