Լրահոս

25.12.2013 11:57


Հայկ Ալումյան. «Կյանքում առաջին անգամ մտածել եմ Հայաստանը լքելու մասին»

Հայկ Ալումյան. «Կյանքում առաջին անգամ մտածել եմ Հայաստանը լքելու մասին»

Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ, հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը տարվա ընթացքում ունեցած մասնագիտական հաջողությունները չի էլ ցանկանում նկատել. դրանց վրա սև բիծ է թողել Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ելքը, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը ազատ արձակվեցին՝ այդպես էլ չպատժվելով Ավետիք Բուդաղյանի մահվան համար:

«Խիստ բացասական արդյունքների տարի պիտի համարեմ: Բուդաղյանների հայտնի գործը, որը ապացուցեց մեզ, որ Հայաստանում սկսած քննչական ապարատից, դատախազություններով ու դատարաններով ավարտած, արդարության մասին խոսելն առայժմ անհնար է: Եթե կողմերից մեկը մի մարդ է, որը վայելում է իշխանությունների հովանավորությունը, ինչքան էլ աղաղակող, ինչքան էլ սարսափելի հանցագործություն կատարված լինի, դա ոչ մի նշանակություն չունի: Սա մասնագիտական գործունեության ընթացքում հասցված իմ մեծագույն հարվածն էր: Գիտեք, երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր Հայաստանից հեռանում են, բայց կյանքում առաջին անգամ այս երկիրը լքելու միտք առաջացավ, երբ իմացա այդ որոշումների մասին, որոնց համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի որդին ու նրա թիկնապահը ազատ են արձակվել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տարին է ամփոփում Հայկ Ալումյանը:

Մանրամասները՝ Panorama.amում։

Այս խորագրի վերջին նյութերը