Լրահոս

25.12.2013 12:08


Շանթ Հարությունյանի դիմումը մերժվել է

Շանթ Հարությունյանի դիմումը մերժվել է

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը մերժել է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի դիմումը` հարազատների կողմից իրեն տեսակցելու արգելանքի վերացման վերաբերյալ. փոխանցում է «ՍիվիլՆեթ»-ը։
Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը նշել է, որ պաշտոնապես մերժումը դեռ չեն ստացել և միայն հեռախոսով են տեղեկացրել: Հարցին, թե արդյոք պատրաստ են դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության արդյունքները, փաստաբանը բացասական պատասխանեց:

«Վարչությունից մեզ տեղեկացրին, որ իրենք էլ դեռ չեն ստացել»,- ասաց Ինեսա Պետրոսյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է համարում հունվարի 5-ին Շանթ Հարությունյանի կալանքի ժամկետի երկարաձգումը, փաստաբանը դժվարացավ պատասխանել:
Մանրամասները՝ ՍիվիլՆեթ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը