Նաիրա Զոհրաբյան. «Մանդատները վայր դնելը բխում է բացառապես իշխանության շահերից»
«Առավոտ»-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվել է` ինչպե՞ս է վերաբերվում մանդատները վայր դնելու պահանջին:
«ԲՀԿ-ում որևէ մեկը երբևէ մանդատից կառչած չի եղել: Ցանկացած քայլ կարելի է քննարկել, բայց ցանկացած քայլ պետք է քննարկել ոչ թե զգացմունքային դաշտում, րոպեական խնդիրներ լուծելու համար, այլ շատ ավելի գլոբալ նայելով խնդրին: Եթե մենք տեսնենք, որ այն պահն է, որ մանդատները վայր դնելը հարցի լուծման լավագույն տարբերակն է, վստահեցնում եմ` ԲՀԿ-ում չի գտնվի որևէ պատգամավոր, որ կընդդիմանա այդ որոշմանը»,- ասել է Զոհրաբյանը:
Բայց նա կարծում է, որ այս պահին ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցության պատգամավորների մանդատները վայր դնելու քայլը ձեռնտու կլինի միայն իշխանությանը.
«Մանդատները վայր դնելը բխում է բացառապես իշխանության շահերից: Որովհետև իշխանությանն է անհրաժեշտ, որ իրենց ցանկացած քայլ ու որոշում խորհրդարանում անցնի միաձայն, բացարձակ одобрямс-ի մթնոլորտում: Իշխանությանն է ձեռնտու, որ միջազգային հարթակներում աշխատող պատգամավորները Հայաստանում տիրող այս կամ այն խնդրի վերաբերյալ չբարձրաձայնեն միջազգային հարթակներից: Մենք մանդատները դնելու հարց չենք քննարկել, որովհետև այս պահին այդ հարցը համարում ենք ժամանակավրեպ, ես կարծում եմ` խորհրդարանում մենք անելիք ունենք: Այն պահին, երբ տեսնենք, որ մեր ռեսուրսները սպառված են, բնականաբար, ցանկացած հարց` այդ թվում մանդատների վայր դնելու հարցը, պատրաստ ենք քննարկել»,- ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ «Առավոտ»–ի այսօրվա համարում։