Լրահոս

25.12.2013 12:54


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ամփոփել է գյուղատնտեսական տարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ամփոփել է գյուղատնտեսական տարին

2013 թվականին գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերի և վարվող պետական քաղա­քականության արդյունքում ոլորտում գրանցվել են էական դրական տեղաշարժեր:

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին գյուղա­տնտեսության համա­­­խառն արտա­դրանքը կազմել է 857.4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակա­հատվածի ցուցանիշը 6.1 %-ով: Նշվածի հետ մեկտեղ՝ անասնա­պահու­թյունում 2013 թվականին գրանցված դրական տեղա­շարժերը, մասնավորապես դեկտեմբեր ամսվա ցուցանիշները, կարող են նկատելի ազդեցություն ունենալ ոլորտի տարեկան ամփոփ արդյունք­ների վրա:

Գյուղատնտեսության ոլորտում առկա են որոշակի ձեռքբերումներ, որոնցից առանձնանում են հետևյալները`

  • Առանձնակի կարևորվում է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքա­տարածությունների ավելացումը: 2011-2013թվա­կաններին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքա­տարա­ծություններն ավելացել են շուրջ 35.0 հազ. հա-ով, այդ թվում միայն 2013 թվականին` 14.0 հազ. հա: Վարելահողերի նպատակային օգտագործման մակար­դակը 2013 թվականին կազմել է 71.0 %, 2010 թվականի 63.2 %-ի դիմաց:
  • Հիմնական ձեռքբերումներից է 2013 թվականին սերմնաբուծության և սերմ­ապահովության ուղղությամբ իրականացված պետական ծրագրերի արդյուն­քում հացահատիկային և հատի­կաընդեղենային մշա­կաբույսերի արտա­դրության ծավալների աննախադեպ ավե­լացումը: Ընդ որում, հացահատիկային և հատի­կա­ընդեղենային մշակա­բույսերի արտադրության ծավալները գերազանցում են նախորդ տարվա մակար­դակը շուրջ 20 %-ով, այդ թվում ցորենինը` ավելի քան 26 %-ով: Օպերատիվ տվյալներով, ցորենի միջին բերքա­տվությունը կազմում է 30.8 ց/հա, նախորդ տարվա 26.0 ց/հա-ի դիմաց: Ցորենի ծավալների նման աճը հնարավորություն կտա ինքնա­բավության մակար­դակը, ըստգնահատման, 2013 թվականին նախորդ տարվա նկատմամբ ավելացնել 6-7 տոկո­սա­յին կետով: Կարևոր է համարվումնաև գրեթե բոլոր բուսաբուծական մթերքների ծավալների ավելացումը:
  • 2013 թվականին անասնա­գլխաքանակի աճի միտումները և անասնա­պահու­թյան ոլորտում իրականացված ծրագրերը նախա­դրյալ հանդիսացան անաս­նա­­բուծական հիմնական մթերքների արտա­դրության ծավալ­ներիավելացման համար: Ըստ օպե­րատիվ տվյալների, անասնապահական մթերք­ների համա­խառն արտա­դրությունը կգերազանցի 2012 թվականի մակարդակը ավելի քան 7.0 %-ով նախորդ տարվա 3.2 %-ի դիմաց:
  • Հանրապետությունում անասնաբուծության զարգացմանը, ինչպես նաև բնական կերահանդակների արդյունավետ օգտագործմանն է ուղղվել «Համայնքների գյուղա­տնտե­սական ռեսուրս­ների կառա­վարման և մրցու­նա­կության» ծրա­գիրը: Ծրագիրն իրականացվում է հանրա­պետության 6 մարզերի (Արա­գածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղար­քունիքի, Սյունիքի) համայնք­ներում: Նպատակն է աջակցել անասնա­պահական ուղղվա­ծությունունե­ցող բարձր լեռնային և սահմա­նամերձ համայնք­ներին` հեռագնա արոտների անցա­նելիության ապահովման, ջրարբիացման, դեգրա­դացված արոտների վերա­կանգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերա­մշակման կարողու­թյունների ստեղծման միջոցով: Ծրագրով նախատեսված 55 համայնքի փոխարեն աշխատանքներ են իրակա­նացվումլրացուցիչ ևս 12 համայնքում:
  • Կարևոր ձեռքբերումներից է գյուղատնտեսությունում տնտե­սական աճի հետ մեկտեղ արտահանման կառուց­վածքում գյուղա­տնտե­սական ծագման արտա­դրատեսակների տեսա­կարար կշռի ավելացումը: 2013 թվակա­նինհանրա­պետությունից արտահանվել է շուրջ 63.0 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, որը գեր­ազանցում է նախորդ տարվա մա­կարդակը 2 անգամ:
  • 2013 թվականին ընդլայնվել են գյուղատնտեսական հումք արտա­դրողների և վերամշակողների միջև պայմանագրային հարա­բերու­թյունները: Մթերումների գործընթացն ընթացել է սահուն: Պտուղբանջարեղեն վերա­մշակող ընկե­րություն­ների կողմից մթերվել է 56.8 հազ. տոննա պտուղ­բանջարեղեն, այդ թվում՝ 13.0 հազ. տոննածիրան, որի ծավալները գերա­զանցել են նախորդ տարվա մակարդակը 47.5 %-ով: Ընթացիկ տարում մթերվել է 167.2 հազ. տոննա խաղող, նախորդ տարվա 156.6 հազ. տոննայի դիմաց: Էական դրական տեղաշարժեր են գրանցվել գյուղա­տնտեսական հումքի մթերումների դիմաց վճարումների գործընթացում:
  • Հաջողությամբ իրականացվել են գյուղատնտեսությունում տնտեսա­վարող­ներին աջակցության մի շարք ծրագրեր: Մասնավորապես

    «Հողօգտա­գործողներին մատչելի գներով ազո­տա­կան պարարտանյութի ևդիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակ­ցության>> ծրա­գրերը, որոնց շրջանակներում 2013 թվա­կանին գարնան գյուղատնտեսական և աշնանային աշխատանքների համար,համայնքներում, հողօգտա­գործող­ներին շուկայա­կանից ցածր գներով հատկացվել է պահանջված քանա­կությամբազոտական պարարտանյութ և դիզելային վառելանյութ:

Զգալի աշխատանքներ են տարվել գյուղա­տնտե­սական գործու­նեություն իրակա­նացնող տնտեսա­վարողներինմատչելի պայման­ներով վարկերի տրամադրման ուղղու­թյամբ: ՀՀ կառա­վարության կողմից հաս­տատ­­ված կարգին համապա­տաս­խան՝ գյուղա­տնտեսու­թյան ոլորտին տրա­մա­դրվել են մատչելի տոկոսադրույքով (14 %-ով) վարկեր, որոնց 4 տոկոսային կետը սուբսի­դա­վորվել է, իսկ հանրա­պետության առավել կարիքավոր 225 համայնք­ների համար սուբսի­դավորվել է վար­կերի տոկոսա­դրույքի 6 տոկոսային կետը։ 2011 թվականի ապրիլի սկզբից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 30-ը ընկած ժամանա­կահատ­վածում գյուղա­տնտեսությունում տնտեսա­վա­րող­ներին տրա­մադրվել է 49.4 մլրդ դրամի 57.9 հազ. միավոր վարկ: Ընդհանուր առմամբ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գումարը կազմել է 1.4 մլրդ դրամ:

  • Շարունակվել է գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման միջո­ցառումների իրա­կա­նա­ցումը: Մշակվել է «Հայաստանի Հանրա­պետությունում գյուղա­տնտեսական կոո­պերացիայի զարգացման հայեցակարգի» նախագիծը, որով հստակեցվել են գյուղա­տնտեսությունում կոոպերացիայի խթանման քաղաքա­կանության հիմնական ուղղու­թյունները։

Նախարարության խորհրդատվական համակարգի մի­ջոցով աջակցություն է ցուցաբերվել գյուղա­տնտեսական գործունեություն իրա­կանացնող կոոպե­րատիվների ձևավորմանը։ «Համայնքների գյուղա­տնտեսական ռեսուրսների կառավարման և մրցու­նակության» վարկային ծրագրի շրջանակներում հանրապետության 6 մար­զերում ստեղծվել են 67 արոտօգտա­գործողների սպա­ռողական կոոպերա­տիվ­ներ։

  • 2013 թվականին որոշակի աշխատանքներ են իրականացվել գյուղա­տնտեսության տեխնիկական հագեցվածության ուղղությամբ: Մասնա­վորա­պես, Բելոռուսի Հանրա­պետության հետ բանակցությունների արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր գներով հանրապետություն է ներկրվել 120 միավոր ՄՏԶ-82.1 մակնիշի անիվավոր տրակտորներ, իրենց գյուղա­տնտեսական գործիքներով: Տեխնիկան կառա­վարության որոշմամբ իրացվել է ուղղակի վաճառքի և լիզինգի միջոցով: Նշվածից բացի նախարա­րու­­թյան համակարգմամբ գործող վարկային ծրա­գրի շրջանակներում 2012-2013թթ. հանրապետություն է ներկրվել և 367 միավոր տրակտորներ և գյուղա­տնտեսական գործիքներ:

Գյուղատնտեսության ոլորտում ձեռքբերումների և իրականացված աշխա­տանքների հետ մեկտեղ առավել շատ ենխնդիրները: Մասնավորապես, 2014 թվականին քաղա­քականությունն ուղղվելու է հետև­յալ առաջնահերթ խնդիր­ներիլուծմանը.

  • Առանձնակի կարևորվելու է գյուղատնտեսության հիմնական ռեսուրս­ների, մասնա­վորապես հողայինռեսուրսների, նպատակային և արդյունա­վետ օգտագործումը, ցանքատարածությունների ավելացումը:
  • Առաջնահերթ խնդիր է մնում երկրի պարենային անվտանգության մակար­դակի բարձրացումը:
  • Առաջիկա խնդիրների մեջ առանձնանում է տնտեսավարման ձևերի կատա­րելա­գործումը, մասնավորապեսգյուղատնտե­սությունում կոոպերա­ցիայի, տնտեսա­վարող­ների համատեղ գործու­նեությունը խթա­նելու մեխա­նիզմների ներդրման միջոցով՝ ար­տա­դրության արդյունա­վետության բար­ձրացումը:
  • Առաջնահերթ խնդիրներից է լինելու գյուղատնտեսական մշակա­բույսերի, հատկապես հացահատիկային ևկերային մշակաբույսերի սերմնա­բուծու­թյան համա­կարգի զար­գացումը, վերջինիս արդյունքում՝ բարձրորակ սեր­մերով հանրապետության ապա­հովվածության մակարդակի բարձրացումը:
  • Խաղողագործության զարգացմանը կուղղվի խաղողի տեղական սորտերի կոլեկցիոն այգիների հիմնման ծրագիրը:
  • Առաջնահերթ է համարվում անասնաբուծության տոհմային գործի կազմա­կերպումը, մաս­նա­վորապես, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավումը, արհեստականսերմնավորման գործ­ընթա­ցում արդյու­նա­­վետ մեխա­նիզմ­ների և տեխնոլոգիաների ներդրումը, ինչ­պես նաև անաս­նաբու­ժական հա­մակարգի կատարե­լագործումը:
  • Գյուղատնտեսությունում տնտեսավարողների կայունության ապահովման նպա­տակով կշարունակվի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:
  • Կշարունակվեն մատչելի պայմաններով գյուղատնտեսության կարևորագույն ռեսուրսների մատակարարման ծրագրերը, մասնավորապես դիզելային վառե­լանյութի, հանքային պարարտանյութերի, ընդ որում 2014 թվականին ազո­տական պարարտանյութի հետ միասին կմատակարարվեն նաև պահանջ­վող քանակությամբ ֆոսֆորական և կալյումական պարարատանյութեր:
  • Լուրջ խնդիրներից է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի խնայողա­բար օգտագործումը, որին կնպաստի ձկնաբուծությունում կիսափակ տեխնո­լոգիայի ներդրումը:
  • Կարևորվում է նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համա­կարգի աս­տիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծումը և քայլերի ձեռնար­կումը:
  • Բնական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների բացառման համար հրատապ է համարվում կարկտապաշտպան ցանցա­շերտերի կիրառման տեխնո­լո­գիաների ներդրումը:
  • Երկրի պարենային հաշվեկշռի բարելավման, սպառողների առող­ջության պահ­պանման, բուսաբուծական ևանասնապահական ծագման արտա­դրա­տեսակների մրցու­նա­կության բարձրացման առումով շարունակվելու էսննդա­մթերքի անվտան­գության համա­կարգի բարելավումը, մասնա­վորապես օրենս­դրա­կան հիմքերի կատա­րելագործումը, տեխնի­կական բազայի ամրապնդումը և կադրերի ուսուցումը:
  • Առաջնահերթ են նաև գյուղատնտեսության մեքենայական հավա­քակազմի համալրման խնդիր­ները, որոնցլուծմանը կուղղվեն գյուղա­տնտեսությունը տեխ­նիկական միջոց­ներով ապահովելու տարբեր մատչելի մեխա­նիզմներ: Առանձ­նակի ուշադրություն կդարձվի հացահատիկահավաք կոմբայնների մատա­կարարման մատչելի մեխանիզմների ներդրմանը:

Այս խորագրի վերջին նյութերը