«7օր»–ի աղբյուրի փոխանցմամբ՝ երկուշաբթի «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունից ներկայացուցիչներ են գնացել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ ճշգրիտ տեղեկանալու խոստացված աշխատավարձի ամսաթվի մասին։ Նախարարությունից պատասխանել են, որ մեկ ամսվա (նաև՝ վերջին) աշխատավարձ կվճարեն դեկտեմբերի 26-ին։ Իսկ գործարանի վերագործարկվելու մասին նորություններ դեռևս չկան։
Պուտինի «բաղձալի» այցը ոչ մի փոփոխություն չմտցրեց «Նաիրիտի» անորոշ ճակատագրում։ Ինչ վերաբերում է «Ռոսնեֆտին», ապա հայտնի է, որ ընկերությունը թեև դեռ չի կորցրել հետաքրքրությունը Հայաստանի քիմիական հսկայի նկատմամբ, սակայն հապաղում է վճռական գործողությունների դիմել գործարանի պարտքի պատճառով, որը գերազանցում է 100 մլն դոլարը։
Նաիրիտցիները սպասում են դեկտեմբերի 26–ին