Լրահոս

25.12.2013 13:27


Վահան Բաբայան. «Տիգրան Սարգսյանի դրական ձեռքբերումը լավագույն դեպքում կիթառ նվագելն ու «Բարի արագիլ» երգելն է»

Վահան Բաբայան. «Տիգրան Սարգսյանի դրական ձեռքբերումը  լավագույն դեպքում կիթառ նվագելն ու «Բարի արագիլ» երգելն է»

Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից փաթեթով գնված ATV հեռուստաընկերությունը կարճ ժամանակ անց բացահայտեց իր իրական դեմքը։ Վերջին շրջանում նրա ղեկավարած կառավարության խայտառակ քաղաքականության մասին ԲՀԿ-ի քննադատություններն այնքան են մտահոգել Տիգրան Սարգսյանին, որ վերջինս հրահանգել է իր հսկողության տակ աշխատող բոլոր լրատվամիջոցներին գլխավոր թիրախ դարձնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ քաղաքական թիմին։ Սա, իհարկե, չի կարող լուրջ ազդեցություն թողնել և շեղել հանրության ուշադրությունը առկա խնդիրներից, որի անմիջական մեղավորն ու պատասխանատուն հենց ինքը վարչապետն է։ Չէ՞ որ ո՛չ մենք, ո՛չ էլ հասարակությունը չենք մոռանում, որ նրա քաղաքականությունը հանգեցրեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կողմից Հայաստանին աջակցության դադարեցմանը, չենք մոռանում օֆշորային սկանդալը, որի կիզակետում նույն վարչապետն էր, չենք մոռանում պետության պահուստային ոսկու վաճառքը, չենք մոռանում «Նաիրիտի» սկանդալը, երբ հազարավոր աշխատակիցներ տարիներ շարունակ աշխատավարձ չեն ստացել, իսկ կովի պտուկների լվացմանը տրամադրած 16.6 միլիոն դոլարը թերևս մեկնաբանելու կարիք էլ չկա։ Այս շարքը երկար կարելի է շարունակել, իսկ նրա անվան հետ կապված դրական որևէ երևույթ կամ ձեռքբերում, հավանաբար, չգտնվի, լավագույն դեպքում՝ կիթառ նվագելն ու «Բարի արագիլ» երգելը։
Կարծում եմ՝ այնքան էլ պատվաբեր չէ լինել ՀՀ պատմության մեջ վատագույն վարչապետը, բայց լավ աշխատելու փոխարեն մեղադրել կամ փորձել սևացնել ԲՀԿ-ին։
Հ.Գ. Ի դեպ, ԲՀԿ-ին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ընտրել է շուրջ կես միլիոն քաղաքացի, հետաքրքիր է, թե մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու դեպքում Տիգրան Սարգսյանը քանի՞ ընտրող կունենար, եթե, իհարկե, ունենար...։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը