Լրահոս

25.12.2013 20:33


Թուրքիայում պաշտոնանկ են արվել Էկոնոմիկայի և ՆԳ նախարարները

Թուրքիայում պաշտոնանկ են արվել Էկոնոմիկայի և ՆԳ նախարարները

Թուրքիայում պաշտոնանկ են արվել երկրի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը և ՆԳ նախարար Մուամմար Գյուլարը։ Պաշտոնանկությունների պատճառը կոռուպցիոն սկանդալին մասնակցություն ունենալն է։

Չաղլայանը հայտարարել է, որ հրաժարական տալու որոշում է ընդունել այն բանից հետո, երբ ծանոթացել է կոռուպցիոն սկանդալի մանրամասներին:

Հիշեցնենք, որ ՆԳ նախարար Մուամմար Գյուլարը «Twitter»-ի իր էջում գրել էր. «Իմ նկատմամբ կաշառակերության հետ կապված որևէ ապացույց չի հայտնաբերվել: Ես այն երբեք չեմ կարող ընդունել»:

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի մասնակիցներ են համարվում նաև Քաղաքաշինության նախարար Բայրաքաթը, Եվրաինտեգրման հարցերով նախարար Բաղըշը, մի շարք ոստիկանապետեր, խոշոր գործարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալված են նշված նախարարների որդիները, ովքեր Թուրքիայի իշխող կուսակցության անդամներ են։ Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը:

Այս խորագրի վերջին նյութերը