ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում մասնակցել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը` նվիրված մաքսային համագործակցության ոլորտում մի շարք հարցերի քննարկմանը, որոնք պայմանավորված են Մաքսային միությանը ՀՀ անդամակցության գործընթացով:
Օրակարգի հիմնական հարցերից է եղել Մաքսային միության և ՀՀ մաքսային ծառայությունների համատեղ միջոցառումների ցանկի քննարկումը և հաստատումը` ուղղված Մաքսային միությանը ՀՀ անդամակցության գործընթացին: Հանդիպման արդյունքում հաստատվել է համատեղ միջոցառումների ցանկը, որը ներառում է 26 գործողություն:
Հանդիպման ընթացքում ՀՀ մաքսային ծառայությանը շնորհվել է դիտորդի կարգավիճակ` Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միասնական կոլեգիայի նիստերին մասնակցելու համար:
Համաձայնություն է ձեռք բերվել նաև 2014 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՊԵԿ աշխատակիցների ճանաչողական այցեր կազմակերպել Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան` մասնավորապես Ռուսաստանի էլեկտրոնային հայտարարագրման և կինոլոգիական կենտրոնների, ՌԴ մաքսային ակադեմիայի, լաբորատորիայի, Ղազախստանի մաքսային ծառայության ուսումնամեթոդական, կինոլոգիական կենտրոնների, բելառուսալիտվական սահմանային կետի աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
ՊԵԿ նախագահի առաջարկությամբ որոշվել է մշտական հիմունքներով ուսումնական կենտրոնում աշխատակիցների համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ` Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների մասնագետների ներգրավմամբ:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին