Լրահոս

25.12.2013 17:58


«Հնարավոր չէ լուծել քաղաքական խնդիր քաղաքական համակարգից դուրս»

«Հնարավոր չէ լուծել քաղաքական խնդիր քաղաքական համակարգից դուրս»

Կարծես թե խորհրդարանական 4 ընդդիմադիր ուժերը գնում են լայն համախմբման ու մեկ ճակատով հանդես գալիս կառավարող էլիտայի դեմ։ Որոշակի վերապահումներով պետք է նշել, որ դա արդեն իսկ լավ առաջխաղացում է։ Խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների համախմբումը որոշից կարող է լինել նաև հասարակության տարբեր շերտերի ու ընդհանրապես հասարակության համախմբման համար։ Եկեք չմոռանանք, որ կուսակցությունները առանձին վերցրած քաղաքական ինստիտուտներ են, որոնք ունեն սեփական ծրագրերը, մոտեցումները և միշտ չէ, որ ներկայացնում են ամբողջ հասարակության շահերը։ Եթե նրանք կարողանում են քայլեր անել և միասնական հանդես գալ, ապա քաղաքացիական հասարակությանը մնում է աջակցել ու համախմբվել նրանց շուրջ։ Հարկ է նշել, որ քաղաքական համակարգից դուրս քաղաքական գործընթացներ տեղի չեն ունենում։ Հնարավոր չէ լուծել քաղաքական խնդիր քաղաքական համակարգից դուրս։ Լավն են ՀՀ ընդդիմադիր ուժերը թե վատը, պետք է ըմբռնել մի պարզ ճշմարտություն, որ անցում–համախմբում տիրույթում գտնվող երկրներում բոլոր քաղաքական գործընթացները քաղաքական էլիտաների մակարդակով են տեղի ունենում։ Ստեղծվել է երկու ճակատ՝ ընդդիմությունը (4 քաղաքական կառույց ԱԺ–ում) ու քաղաքացիական հասարակությունը (համենայնդեպս նրա մեծ մասը) մի կողմից, իշխանությունը՝ մյուս։ Քաղաքական համակարգից դուրս այլընտրանք ուժ չկա։ Քաղաքական ուժ կարող է լինել նա, ով համակարգի ներսում է։ Կոպիտ ասած ունենք այն ինչ ունենք։ Դեկտեմբերի 23-ին «դավաճանության ակտի» վավերացումը ԱԺ մեծամասնությամբ կարելի է ասել իշխանությունը սեփական ձեռքով, հեռակա, սեփական «մահվան վկայանը» ստորագրեց։ Այսպես, ընդդիմությանը մնում է հետագա քայլերի հստակ «ճանապարհային քարտեզ» մշակել ու առանց ամբիցիաների ամենակարճ ժամկետներում հասնել իշխանափոխության։ Հասարակությունն էլ իր հերթին պետք է աջակից լինի ընդդիմադիր ուժերին, հասկանալով, որ չլինելով մեծամասնություն օրենսդիր իշխանությունում ուժերի հարաբերակցությունը պետք է պահվի քաղաքացիների ու ընդդիմության փոխհամագործակցությամբ։

Մերի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը