Խորենացի՛, գլուխդ բարձրացրու եւ տե՛ս մեր սխրանքները
Ավելի քան 1500 տարի առաջ պատմահայր Խորենացին գրել է. «Թեպետմենքփոքրածուենքևթվովշատսահմանափակուզորությամբթույլևշատանգամօտարթագավորություններիկողմիցնվաճված, բայցևայնպեսմերաշխարհումէլգրելուևհիշատակելուարժանիշատսխրագործություններենկատարվել»:
Իրոք: Օրինակ 2008-ից այս կողմ «Հայկական աշխարհում» գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել:
Սխրագործություն 1
Պատվով հաղթահարեցինք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Թեպետ, Տիգրան Սարգսյանը համոզված պնդում էր, որ այդ ճգնաժամը մեզ շրջանցելու է: Բայց զոռով բերեց Հայաստան ու հերոսաբար հաղթահարեց այդ ճգնաժամը: Մարդը շատ արագ հասկացավ, որ կառավարել չի կարողանում եւ արձանագրված ձախողումները վերագրեց համաշխարհային ճգնաժամին:
Սխրագործություն 2
Սերժ Սարգսյանը բարեկամաբար ձեռք մեկնեց Գյուլին, վերջինիս հրավիրեց Հայաստան, ինչով ազդարարվեց «ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկը: Արդյո՞ւնքը: Չի բացառվում, որ ինչ-որ մի պահի Թուրքիան ներգրավվի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
Սխրագործություն 3
Երեքուկես տարի Սերժ Սարգսյանը անշեղորեն սլանում էր դեպի ԵՄ, սակայն սեպտեմբերի 3-ին 180 աստիճանով փոխեց սլացքի ուղղությունը եւ որոշեց մտնել Մաքսային միություն:
(Օղորմի ԵԺԿ-ին, որին անդամագրվելու համար ինչպիսի՜ սխրանքների դիմեց եւ անդամագրվելուց հետո որքա՜ն էր հպարտանում իշխող ուժը):
Սխրագործություն 4
Նախատեսված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն 2013-ը ավարտվում է խոստացված–հանձնարարվածի կեսի չափով: Եվ կառավարությունը դեռ մնում է իր տեղում, չնայած Սերժ Սարգսյանը գարնանը պնդում էր, թե իր նշած 7 տոկոսը չապահովելու դեպքում կառավարությունը պետք է հրաժարական տա:
Բայց դե Սերժ Սարգսյանի համար ավելի լավ է, որ ՀՀ-ն տեղ գրավի աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող պետությունների շարքում, քան ցրի Տիգրան Սարգսյանի կաբինետը:
Չենք խոսում արդեն գնաճի եւ փոքր ու միջին բիզնեսը ճզմելու մասին:
Սխրագործություն 5
Սերժ եւ Տիգրան Սարգսյանի սխրանքներով լի կառավարման «շնորհիվ» վերջին տարիներին երկիրը լքել է ավելի քան 300 հազար մարդ՝ հավանաբար ի կատար ածելով պատմահոր արձանագրումը «թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ»:
Սխրագործություն 6
Վարչապետը հասցրել է իրենով անել «օֆշորային տարածքները», իսկ օտարերկրյա ներդրողները փախել են ՀՀ-ից:
Սխրագործություն 7
Կարմիր կետագծեր, արագաչափեր, տեսախցիկներ, ուսման վարձավճարների ավելացում, պարտադիր կուտակային կենսաթոշակ … Ժողովրդին քերթելու-կլպելու ծրագրային քաղաքականություն:
Սխրագործություն 8
2011-ին Սերժ եւ Տիգրան Սարգսյանները ժողովրդից եւ քաղաքական ուժերից գաղտնի 300 միլիոն դոլարի պարտք են կուտակել: Սա իսկապես սխրալից գործ է:
Սխրագործություն 9
Վեց տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը մեկ փակ ասուլիս հրավիրեց, որը եթեր հեռարձակվեց հաջորդ օրը՝ մոնտաժված: Ահա՛ բաց, հանդուրժող, խոսքի ազատության մեծ պաշտպան եւ այլակարծության ջատահով «հանրապետության առոջնորդի» իրական կերպարը:
Սխրագործություն 10
21-րդ դարում աղքատության ճիրաններում հայտնված ժողովուրդը աթար է վառում, որ տաքանա:
Կիմա Եղիազարյան
Հ. Գ.։ Պատմահա'յր, մի պահ գլուխդ բարձրացրու եւ տե՛ս մեր սխրանքները:
Խորենացի՛, գլուխդ բարձրացրու եւ տե՛ս մեր սխրանքները
Ավելի քան 1500 տարի առաջ պատմահայր Խորենացին գրել է. «Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»: