Լրահոս

26.12.2013 09:47


ԼՂՀ վարչապետ. «Արցախի սահմանները վիճարկման ենթակա չեն»

ԼՂՀ վարչապետ. «Արցախի սահմանները վիճարկման ենթակա չեն»

«Ճիշտ չէ, երբ քննարկվում է, թե ինչ է լինելու Արցախի «ճակատագիրը» ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում»,–«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը։

Նա վստահեցրել է, որ ժամանակի անիմաստ կորուստ է խոսել ՀՀ և ԼՂՀ միջև հնարավոր մաքսակետի գոյության մասին. «Արցախի Հանրապետության և ՀՀ-ի միջև մաքսակետի գոյությունը բացառվում է: Անշուշտ, դրա պատճառներից մեկն էլ տնտեսական շահը կարող է լինել, ընդ որում՝ փոխադարձ շահը, քանի որ Արցախի տնտեսությունն էլ Մաքսային միության տարածքին առաջարկելու քիչ բան չունի»:

Հարցին, թե ՀՀ-ի՝ ՄՄ-ին միանալն ինչ ազդեցություն է ունենալու Արցախի վրա, վարչապետը պատասխանել է. «Քանի որ ՄՄ երկրները դեռևս նախնական պլանավորման ու բանակցությունների փոլում են, բնականաբար, նրանք տեխնիկական մի շարք հստակեցումների կարիք ունեն: Սակայն մի բան միանշանակ է՝ Արցախի սահմանները վիճարկման ենթակա չեն ո՛չ որևէ պետության, ո՛չ էլ պետությունների խմբերի կողմից»:

Այս խորագրի վերջին նյութերը