Լրահոս

26.12.2013 10:16


Այսօր ԱԺ 4 խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստն է

Այսօր ԱԺ 4 խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստն է

Այսօր՝ ժամը 15։00-ին, ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները հանձնաժողովի արտահերթ նիստ են հրավիրել։

Նրանք վստահ են, որ 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասինե համաձայնագիրը չի վավերացվել:

Հիշեցնենք, որ հարցի քվեարկության պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը չի գործում, և քվեարկությունը պետք է տեղի ունենա ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով՝ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:

ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն 7 անդամից առնվազը 4-ի կողմ լինելու դեպքում: ԱԺ քվեարկության արդյունքները պետք է հաստատվեն հաշվիչ հանձնաժողովի կողմից՝ որոշումներ ընդունելու համար սահմանված կարգով:

Սակայն 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը որևէ որոշում չի կայացրել և քվեարկության արդյունքները չի արձանագրել: Հանձնաժողովի 7 անդամներից չորսը՝ Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) և Թևան Պողոսյանը («Ժառանգություն»), չեն մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ հոդվածով նախատեսված որևէ գործընթացի:

Նշենք, որ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական Սուքիաս Ավետիսյանը հայտարարել է, որ չի մասնակցելու այսօրվա արտահերթ նիստին։ Բայց ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչները պնդում են, որ իրենք իրավասու են առանց հանձնաժողովի նախագահի էլ նիստ հրավիրել և որոշումներ կայացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը