Բրազիլիայում ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 40 մարդ
Առնվազն 40 մարդ է զոհվել Բրազիլիայում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի հյուսիս–արևելքում հեղեղումները 50 000 մարդու զրկել են օթևանից։ Տուժել են հատկապես Մինաս–Ժերայս և Էսպիրիտու–Սանտու նահանգները։ Նախագահ Դիլմա Ռուսեֆը խոստացել է մի քանի մլն դոլար տրամադրել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։