Լրահոս

26.12.2013 11:40


Այսօր՝ նույն ժամին, Երևանի տրանսպորտի սակագնի հարցով հանձնաժողովի նիստն է և Տարոն Մարգարյանի գիտական թեզի պաշտպանությունը

Այսօր՝ նույն ժամին, Երևանի տրանսպորտի սակագնի հարցով հանձնաժողովի նիստն է և Տարոն Մարգարյանի գիտական թեզի պաշտպանությունը

Այսօր՝ ժամը 14.00-ին, տեղի է ունենալու Երևանի տրանսպորտի սակագնի հարցը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը։ Հնարավոր է, որ հենց այսօր էլ հայտարարվի տրանսպորտի վերջնական սակագինը։

Թեև նշենք, որ դեկտեմբերի 20–ին Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը «Ա1+»-ին հայտնել էր, որ ներքաղաքային ուղեվարձի սակագինը հունվարից չի թանկանա։

Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե Երևանի տրանսպորտի սակագնի հարցերով հանձնաժողովը երբ կավարտի իր աշխատանքները։

Իսկ Երևանի տրանսպորտի սակագնի հարցերով հանձնաժողովի անդամ Նաիրա Նահապետյանն էլ ավելացրել էր, որ իրենք դիմել են լուրջ կազմակերպության, որպեսզի ճշտեն ուղևորների թիվը։

«Եթե չլինի թիվ, չենք կարող որևէ բան ճշտել։ Եթե այդ թվերը եղան, հնարավոր է՝ մինչև դեկտեմբերի վերջ նիստ գումարենք»,-ասել էր նա։

Այսօր էլ ֆեյսբուքյան օգտատեր Շաքե Իսայանն իր էջում հիշեցրել է, որ այսօր տեղի է հանձնաժողովի նիստը՝ ընդգծելով.

«Չնայած նրան, որ մինչև երեկ հայտարարվում էր՝ այս տարի այլևս նիստ չի լինի, հիմա կարծես թե փոշմանել են։ Պետք է զգոն լինել, քանզի չի բացառվում,որ քաղաքապետարանը ևս որոշել է մեզ Նոր տարվա նախաշեմին անակնկալ մատուցի:

Հ.Գ. Չմոռանանք,որ Տարոն Մարգարյանն այսօր գիտական թեզ է պաշտպանում, և միգուցե հարկ լինի «գռուպպա պադդեռժկի»»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը