Լրահոս

26.12.2013 12:04


Իվանիշվիլի. «Եթե արդար ես, ապա քեզ միայն արդար մարդիկ կշրջապատեն»

Իվանիշվիլի. «Եթե արդար ես, ապա քեզ միայն արդար մարդիկ կշրջապատեն»

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

«Եթե արդար ես, ապա քեզ միայն արդար մարդիկ կշրջապատեն»

-Իսկ ինչպե՞ս Ձեզ հաջողվեց հաղթել «էլիտար կոrուպցիային»:

-Ձուկը գլխից է հոտում: Եթե արդար ես, ապա քեզ միայն արդար մարդիկ կշրջապատեն: Ես իմ թիմի մեջ դեմոկրատիա ներդրեցի, բացարձակ վստահություն ձեռք բերեցի: Յուրաքանչյուրը կարող է վիճել ինձ հետ, իր կարծիքը պաշտպանել: Միևնույն ժամանակ բոլորը շատ լավ հասկանում են, որ ինձ չի կարելի խաբել: Օրինակ, իմ մտերիմ մարդկանցից մեկն այդպիսի սխալ թույլ տվեց և այդ պատճառով նրա հանդեպ դատական գործ հարուցվեց: Այդ անձնավորությունը գլխավորում էր Անվտանգության ծառայությունը:

Այդ ծառայությունը Սաակաշվիլի օրոք Վրաստանի հայտնի մարդկանց վերաբերյալ հսկայական քանակությաmբ վարկաբեկող տեղեկություններ էր հավաքել:

Այնտեղ կային կադրեր ավելի քան 40.000 մարդկանց անձնական կյանքից: Նկարահանումների համար մոտ 100 մլն դոլար էր ծախսվել: Եվ այդպես, անվտանգության ծառայության ղեկավարը՝ մեր կողմնակիցը, օգտվել էր այդ արխիվներից, քանի որ նրա մասին ինչ-որ բացասական նյութեր էին գրել: Մենք այդ ամբողջ արխիվը ոչնչացրեցինք լրագրողների առաջ: Իսկ մեր կողմնակցին հիմա թող օրենքի ողջ խստությամբ պատժեն:

-Եվ Դուք, փաստորեն, վստա՞հ եք, որ Ձեզանից հետո մնացած թիմն իրեն լիովին ճի՞շտ կդրսևորի:

-Բոլորը տեսնում են, որ մեզ մոտ սխալները ներման չեն արժանանում: Ուրիշ ոչինչ պետք չէ: Վրաստանը փոքր երկիր է: Իմ թիմի համար ընտրելով մարդկանց՝ ես նրանց ասում էի. «Դու կարող ես ինձ խաբել մեկ անգամ, երկու անգամ, բայց երրորդը անպայման հայտնի կդառնա»:

Վրաստանում այլևս կաշառակերություն չի լինի: Դրանում ես լիովին համոզված եմ: Հազվադեպ դեպքեր կարող են պատահել: Ինչպես որ դրանք պատահում են Եվրոպայում: Բայց այլևս երբեք կառավարությունը կոռումպացված չի լինելու: Ես երաշխավորում եմ: Ես մարդկանց խոսք եմ տվել:

-Իսկ հիմա Ձեր նախարարները որքա՞ն աշխատավարձ են ստանում:

-Մոտավորապես 1250-2500 եվրո և նույնքան պարգևավճարներ: Նրանք ունեն անձնական մեքենաներ և ևս մի քանի լրացուցիչ առավելություններ:

-Դուք ասում եք, որ կատարել եք Ձեր բոլոր խոստումները: Իսկ ասում են, որ խոստացել եք, որ բենզինի գինը երկու անգամ կնվազի, բայց դա տեղի չունեցավ…

-Ոչ, երկու անգամի մասին ես ոչինչ չեմ ասել: Իմ խոսքերն աղավաղել են: Ես միշտ ասել եմ, որ չեմ սիրում քաղաքականությունը: Հիմնականում ես այն չեմ սիրում, քանի որ այն կազմված է միայն խոստումներից: Առաջին իսկ օրվանից ես գրեթե խոստումներ չեմ տվել: Բենզինի գինն իրոք 10-20%-ով նվազեց: Մեզ մոտ և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի գինը նվազեց:

-Մարդիկ ժամանակին քվեարկում էին Ձեր օգտին, այլ ոչ թե Ձեր կուսակցության: Ի՞նչ կլինի քաղաքականությունից Ձեր հեռանալուց հետո: Կկարողանա արդյո՞ք «Վրացական երազանքը» հաղթանակ տանի հաջորդ ընտրությունների ժամանակ:

-Այդ հարցը բոլորն էին բարձրացնում: Ինձ թվում է, որ կկարողանա: Հիմա մեզ մոտ քաղաքապետների ընտրություններ են կայանալու: Ինձ թվում է, որ ոչ ոքի մոտ կասկած լինել չի կարող, որ մեր կոալիցիան հաղթանակ կտանի: Ամենահետաքրքիր ընտրությունները (խորհրդարանական) կանցնեն 2.5 տարի հետո: Կարծում եմ՝ սարսափելի ոչինչ չի լինի, եթե հաղթի Գարիբաշվիլին: Նրա ձեռքերը մաքուր են: Նա պրոֆեսիոնալ է, ավարտել է Սորբոնի համալսարանը: Սահուն խոսում է անգլերեն և ֆրանսերեն, բայց ռուսերեն այդքան էլ վարժ չի խոսում: Վրաստանում երիտասարդները հիմա շատ վատ են տիրապետում ռուսերենին:

««Боржоми»-ի և գինու համար մենք հաշտվել չենք պատրաստվում»

-Պետք է Ձե՞զ շնորհակալություն հայտնել Ռուսաստան վրացական գինու և «Боржоми»-իվերադարձի համար:

-Այն փաստը, որ Միխայիլ Ֆրիդմանը գնել է «Боржоми»-ն, իմ վաստակը չէ: Ես գիտեի գործարքի մասին և ներքուստ հավանության էր արժանացրել այն: Բայց իմ կարծիքը ոչ ոք չի հարցրել:

-Իսկ գինի՞ն:

-Ինձ թվում է, որ այո: Մենք կշարունակենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իհարկե, գինու և հանքային ջրի արտահանումը չի փրկի Վրաստանի տնտեսությունը, բայց, համենայնդեպս, դա կարևոր է: Սկզբի համար լավ է, բայց քիչ է:

-Ե՞րբ է հարկավոր սպասել Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը:

-Այժմ գնդակը Ռուսաստանի կիսադաշտում է: Մենք պատրաստ ենք վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, սակայն դա դեռ անհնար է, քանի դեռ Աբխազիան ու Հարավային Օսիան մնում են օկուպացված: Այդ տարածքների անջատվելը տեղի է ունեցել Ռուսաստանի օգնությամբ: Ես հուսով եմ, որ Կրեմլը գիտակցում է, որ տեղի է ունեցել սարսափելի բան, և ոչ միայն Վրաստանի, այլև՝ Ռուսաստանի համար: Եթե Ռուսաստանում չհասկանան դա, ապա շատ բարդ կլինի վերականգնել բարեկամական նախկին հարաբերությունները: Մեզ համար Աբխազիան ու Հարավային Օսիան տարածքներ չեն, մարդիկ են: Այնտեղ ապրում են մեր եղբայրները՝ աբխազներն ու օսերը: Եվ ես ամեն անգամ ասում եմ, որ անհրաժեշտ է վերադարձնել Աբխազիան ու Օսիան: Եվ մենք դրա համար անում ենք ամեն ինչ: Մենք ոչ մի կերպ նկատի չունենք պատերազմ սկսելը: Նրանց (աբխազներին ու օսերին) պետք է համոզել: Ռուսաստանի նախագահը հրապարակավ հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտելու, որ ժողովուրդներն իրենք պետք է պարզեն միմյանց միջև հաշիվները: Ինձ այդ հայտարարությունը թվաց հուսադրող:

-Զղջո՞ւմ եք, որ չեք հասցրել հանդիպել Պուտինի հետ:

-Այդպիսի հնարավորություն չի եղել: Ես պատրաստ էի: Եվ հիմա կառավարությունը նույնպես պատրաստ է հանդիպման: Սակայն հիմք չկա:

-Մեդվեդևի հետ Դավոսում Դուք կարողացաք հանդիպել: Ինչի՞ մասին էիք զրուցում:

-Շատ կարճ զրուցեցինք, պարզապես ծանոթացանք:

-Օլիմպիադայում Վրաստանը մասնակցելո՞ւ է:

-Իհարկե, մասնակցելու ենք: Հին Հունաստանում պատերազմները դադարում էին Օլիմպիադայի ժամանակ: Թիմը փոքր է, բայց կարևորը որ մասնակցելու ենք: Դա հաշտության համար լավ ճանապարհ է:

-Իսկ Դուք մեկնելո՞ւ եք:

-Ոչ, ես դուրս եմ եկել հասարակական կյանքից, թեև ոչ շատ հեռու: Կարծում եմ, որ դրա կարիքը չի լինելու: Չեմ կարծում, որ հիմա դա այդքան կարևոր է. Վրաստանում ինձ սխալ կհասկանան և Ռուսաստանում նույնպես:

-Իսկ ժողովուրդն ի՞նչ վերաբերմունք ունի Վրաստանի թիմի Օլիմպիադա մեկնելու կապակցությամբ:

-Բոլորը տարակարծիք են: Իմ հիմնական նպատակն է սկսել կազմավորել քաղաքացիական հասարակություն: Հիմա մենք չունենք կենտրոն, որի օգնությամբ կարողանա կողմնորոշվել յուրաքանչյուր քաղաքացի: Չկա վառ արտահայտված կարծիք: Եվ դա Վրաստանի համար ամենամեծ խնդիրներից մեկն է: Յուրաքանչյուրն ասում է, թե ինչ է ուզում, ժողովուրդը շփոթմունքի մեջ է, չի կարողանում կողմնորոշվել: Երկու տարվա ընթացքում ես մեծ աշխատանք եմ տարել այդ ուղղությամբ:

«Իմ ներդրումը 1 մլրդ դոլար էր կազմում»

-Վրաստանի տնտեսությունը բարձրացնելու համար Դուք ստեղծեցիք «Համաներդրումային ֆոնդ»՝ 6 մլրդ դոլար արժողությամբ: Ինչպե՞ս է այն աշխատելու:

-Դա ուղիղ ներդրումների, լիովին կոմերցիոն ֆոնդ է: Ֆոնդի կառավարիչը ընտրելու է Վրաստանում առկա հետաքրքիր նախագծերը և գումարներ ներդնի նրանց իրագործման մեջ:

-Իսկ Վրաստանում որտե՞ղ է հնարավոր 6 մլրդ դոլար ներդնել, թե դրանք սոցիալական նախագծեր են:

-Դա խնդիր է: Մի ամբողջ խումբ է այդ հարցի շուրջ աշխատում: Միլիարդ ներդրումով մենք արդեն նախագծեր ընտրել ենք: Դրանք հիդրոէլեկտրակայաններ են, հյուրանոցներ և մի քանի գյուղատնտեսական նախագծեր: Բիզնեսն աշխուժացավ՝ հասկանալով, որ կան ներդրողներ: Կարծում եմ, որ մի քանի ամսիների ընթացքում մենք կկարողանանք ներդնել այդ գումարը:

-Իսկ Ձեզանից բացի, ո՞վ է ֆոնդ ներդրումներ կատարում:

-Ֆոնդը միայն 9 ներդրողներ ունի: Ես եմ, Մաշկեվիչը, Պատարկացիշվիլի ընտանիքը, երկու ընկերություններ Արաբական Էմիրություններից (Dhabi Group и RAK Investment Authority), Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը, ղազախական «КазТрансОйл»-ը, թուրքական Calik Holding A.S ընկերությունը և չինական Milestone-ը: Յուրաքանչյուր մասնակիցը կներդնի մի քանի հարյուր միլիոնից մինչև 1 մլրդ դոլար: Իմ ներդրումը 1 մլրդ դոլար էր կազմում:

-Ֆոնդը միայն մե՞ծ նախագծեր է վերանայելու:

-Ոչ, նախագծի ամենամինիմալ ներդրումը 5 մլն դոլար է լինելու: Իսկ ավելի փոքր նախագծերի համար մենք ստեղծում ենք վենչուրային ֆոնդեր: Այն փոքր է լինելու՝ առավելագույնը 30 մլն դոլար:

-Իսկ ո՞վ է հիմա ղեկավարում Ձեր անձնական կարողությունը:

-Ինչպես նախկինում, արևմտյան բանկերը և հեջ-ֆոնդերը:

«Ես ոչ մի տեղ չեմ մեկնի և ոչինչ չեմ անտեսի»

-Վրացական քաղաքացիությունը Ձեզ վերադարձրեցի՞ն:

-Իմ մոտ դեռևս միայն ֆրանսիական քաղաքացիություն է: Ես վարչապետ էի՝ ֆրանսիացի լինելով: Եթե ինձ այդ ժամանակ վերադարձնեին վրացական քաղաքացիությունը, ապա ես չէի կարողանա վարչապետ լինել: Ահա այդպես Սաակաշվիլին աղավաղել է մեր Սահմանադրությունը: Հիմա Գերագույն դատարանը քննարկում է այդ հարցը և մինչև դեկտեմբերի վերջը ես կարծում եմ, որ կվերականգնեն իմ վրացական քաղաքացիությունը:

-Իսկ չե՞ք պլանավորում վերադարձնել ռուսական քաղաքացիությունը:

-Իմ ողջ ընտանիքը ռուսական քաղաքացիություն ունի: Ես կարող եմ վերադարձնել այն, եթե հարկ լինի: Բայց դեռևս կարիքը չկա:

-Որքա՞ն ժամանակ է ինչ Դուք դուրս եք եկել քաղաքականությունից:

-Միայն մեկ ամիս է անցել: Ես այն ժամանակ շատ էի աշխատում: Իսկ հիմա աշխատելու եմ որքան որ կարողանամ: Հիմա մտածում եմ, թե ինչպես է կարելի օգնել: Ես խոստացել էի, որ ակտիվ զբաղվելու եմ քաղաքացիական հասարակության կառուցման հարցերով, մարդկանց սովորեցնելու եմ վերահսկել կառավարությունը և այլն:

-Դուք լիովին համոզվա՞ծ եք, որ այլևս չեք վերադառնա քաղաքականություն:

-Այո, համոզված եմ: Ես խոսք եմ տվել: Ես երաշխավորում եմ, որ այն կառավարությունը, որը ես թողել եմ, կառուցելու է իրական դեմոկրատական երկիր և երբեք չի դառնա կոռումպացված:

-Չեք վախենո՞ւմ, որ հենց հեռանաք, ամեն ինչ կքայքայվի:

-Ես ոչ մի տեղ չեմ հեռանալու և ոչինչ չեմ անտեսի: Ես կշարունակեմ մնալ հասարակության ակտիվ անդամ:

Աղբյուրը՝ blognews.am

Այս խորագրի վերջին նյութերը