Լրահոս

26.12.2013 12:47


Քննարկվել են հայ–վիետնամական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

Քննարկվել են հայ–վիետնամական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 25-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանին ընդունեց ՎՍՀ վարչապետ Նգույեն Տան Զունգին:

Բարձր գնահատելով երկու երկրների միջև հաստատված, փոխադարձ շահերի վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ Վիետնամի վարչապետը և ՀՀ դեսպանը ընդգծեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տնտեսական, կրթական, մշակութային, տուրիզմի և մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացմանը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: Կողմերը մտքեր փոխանակեցին միջկառավարական հանձնաժողովի և առևտրային համատեղ պալատի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք կարևորեցին ուսանողների, գիտնականների, ուսուցիչների փոխանակման երբեմնի ավանդույթի վերականգնումը:

Այս խորագրի վերջին նյութերը