Նրանք, ովքեր որ քար են շպրտում ընդդիմության կողմ, պետք է տղամարդկություն ու ազնվություն ունենան ընդունելու, որ իրենց նպատակների մեջ ամենևին չեն մտնում գործող իշխանություններից ազատվելն ու իրավական Հայաստան ձևավորելը: Նրանց նպատակը ամեն կերպ այդ գործին խոչընդոտելն ու Սերժ Սարգսյանի հանցախմբի անվտանգության ու վերարտադրության երաշխիքներ ապահովելն է:
Նրանք, ովքեր խոսքով ու գործով իրենց հռչակել են արևմտամետ, հակահյուսիս ազնվություն պետք է ունենան և խոստովանեն, որ նրանց պայքարը ոչ թե ռուսական գաղութացման դեմ է, այլ հանուն արևմտյան գաղութացման է, որովհետև բազմիցս է ապացուցվել, որ Սերժ Սարգսյանի հետ ցանկացած ինտեգրում հավասարազոր է անկախության կորստի: Ուստի, արևմտապետները պետք է ընդունեն, որ նրանց համար վիճելի է ոչ թե ինքնիշխանության կորուստը, այլ ինքնիշխանության կորստի ձևը:
Եվ վերջապես, անհրաժեշտ է, որպեսզի բոլորս ազնվություն ունենանք և խոստովանենք, որ ստեղծված իրավիճակում մեղավոր է յուրաքանչյուրս, ինչը ենթադրում է պատասխանատվության գիտակցում և իրավիճակը շտկելուն ուղղված միասնական ջանքեր` մոտ ապագայում Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ համազգային ընդվզման կազմակերպման ձևով:
«Ազնվության կոչ»
Ազնվության կոչ…

Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից