Լրահոս

26.12.2013 13:10


«Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոնական դիրքի չարաշահում»

«Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոնական դիրքի չարաշահում»

Դեռ երեկ, հղում անելով 168.am կայքին, գրել էի վարչապետի նոր բիզնեսի՝ Ջրվեժում նոր ջերմատուն ունենալու մասին, որում բույսերն աճեցվում են նոր՝ հիդրոպոնիկական եղանակով, իսկ աշխատողները վարձատրվում են 2-3 անգամ ավելի (հետաքրքիր է, թե ում հաշվին):
Եվ փոխանակ վարչապետը կամ գոնե իր աշխատակազմի որևէ ներկայացուցիչ հերքեր այդ տեղեկատվությունը, տեղի ունեցավ «անսպասելին»։
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգին: Ըստ այդ հայեցակարգի՝ մինչև 1000 քառ. մետր տարածքում նոր հեշտացված կարգով կարող են ջերմոցային տնտեսություն հիմնել, իսկ 1000 քառ. մետրից ավել տարածք զբաղեցնելու դեպքում նոր պետք է համապատասխանեցնեն որոշ չափանիշների:
Սրանով հերթական անգամ կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, այնպիսի պայմաններ է ստեղծում, որ գյուղացիներն իր հետ մրցակցությանը չդիմանան, իսկ ինքը զարգացնի իր բիզնեսը։
Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոնական դիրքի չարաշահում, երբ մեկ անձն ընդունում է որոշումներ ի նպաստ իրեն և իր բիզնեսի՝ բացահայտ ծաղրելով ժողովրդին։

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը