Լրահոս

26.12.2013 20:14


«Գաղտնիք չէ նաև, թե ինչ ֆինանսական մանիպուլյացիաների հեղինակ է Տիգրան Սարգսյանը»

«Գաղտնիք չէ նաև, թե ինչ ֆինանսական մանիպուլյացիաների հեղինակ է Տիգրան Սարգսյանը»

Մամուլում շրջանառվող լուրերից քաջատեղյակ հասարակության համար վաղուց արդեն գաղտնիք չէ, թե ինչ կապ ունի Տիգրան Սարգսյանը հայտնի օֆշորային սկանդալի հետ։ Գաղտնիք չէ նաև, թե ինչ ֆինանսական մանիպուլյացիաների հեղինակ է նա։ Երեկ հանրության համար ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը բացահայտեց մի շարք ուշագրավ նորություններ, թե ինչպես է Տիգրան Սարգսյանը ֆինանսական մանիպուլյացիաներով սկզբում գումար աշխատել, հետո կործանել «ՆԱԻՐԻՏԸ»։ Հանրությունը չի մոռացել նաև հայտնի «գոլ ջրի և կովի պտուկների» պատմությունը, երբ կովի պտուկները գոլ ջրով լվալու փոխարեն 16.6 մլն $ ուղղակի լվացին։ Ֆինանսական աճպարարության և մանիպուլյացիաների շնորհիվ է, որ մինչ օրս կառավարությունը տնտեսական ցուցանիշներ է ներկայացրել, որոնք իրականում փուչիկ են եղել։ Հիշեցնեմ նաև, որ Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքը հիմնականում ներկայիս վաչապետ Տիգրան Սարգսյանն է մշակել, հիմա էլ ոնց ուզում՝ այնպես էլ լվանում են։

Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը