Աշխարհ

26.12.2013 13:18


Հարբած Սանտա Կլաուսը սահնակով բախվել է պատին (լուսանկար)

Հարբած Սանտա Կլաուսը սահնակով բախվել է պատին (լուսանկար)

Լեհաստանում Հարբած Սանտա Կլաուսն ու հարբած Ձյունանուշիկը պատահարի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում։

51-ամյա տղամարդն ու 31-ամյա կինը պետք է զբաղեցնեին տոնավաճառի այցելուներին։ Զույգը ձիով լծված սահնակով պտտվում էր տոնավաճառի տարածքով, երգում և ողջունում մարդկանց։

Սակայն ավտոմեքենայի ազդանշանից խրտնած ձին սահնակը քաշել է այլ կողմ, ինչի հետևանքով այն բախվել է շենքի պատին։ Այս մասին հայտնում է Polit.ru-ն։

Պարզվել է, որ վնասվածքներ ստացած Սանտա Կլաուսն ու Ձյունանուշիկը հարբած են, և իրենց պահել են այնպես, «կարծես նոր են դուրս եկել գիշերային ակումբից»։

Այս խորագրի վերջին նյութերը