Տնտեսական

26.12.2013 14:37


Հանրային հեռուստաընկերությունը զրկվեց գովազդից

Հանրային հեռուստաընկերությունը զրկվեց գովազդից

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում ընդունեց Հանրային հեռուստաընկերությանը զրկել գովազդից: Կառավարության կողմից հավանության արժանացած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը ներկայացվելու է Ազգային ժողով:

Համաձայն դրանց՝ «Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավել, քան մեկ հովանավոր յուրաքանչյուր մշակութային և սպորտային հեռուստահաղորդման ցուցադրման ժամանակ»:
Ըստ Կառավարության հիմնավորման՝ նախագծերի ընդունմամբ կկրճատվի Հանրային հեռուստատեսությամբ առևտրային գովազդի տևողությունը՝ եթերաժամանակը տրամադրելով տեղեկատվական ավելի բարձր արժեք և կարևորություն ունեցող հեռուստահաղորդումների ցուցադրմանը:

Այս խորագրի վերջին նյութերը