Լրահոս

26.12.2013 14:43


Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա գտնվել Տարոն Մարգարյանի գիտական աստիճանի «պաշտպանությունը» (տեսանյութ)

Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա գտնվել Տարոն Մարգարյանի գիտական աստիճանի «պաշտպանությունը» (տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 14-ին, տնտեսագիտական համալսարանում պետք է տեղի ունենա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության «պաշտպանությունը» տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար: Մինչ այդ բազմիցս հաղորդվել էր, որ լրագրողները նույնպես կարող են ներկա գտնվել պաշտպանությանը: Սակայն, ինչպես հաղորդում է ilur.am-ի լրագրողը, լսարանի մուտքը, որտեղ պետք է տեղի ունենա թեզի «պաշտպանությունը», արգելափակել են ինչ-որ անհայտ երիտասարդներ և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ համալսարանի բակում ծառայություն իրականացնող ոտիկանները չեն միջամտում, չնայած որ լրագրողները մի քանի անգամ դիմել են նրանց: Այս պահին լրագրողներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանին և 102:

Աղբյուրը՝ ilur.am։

Ներկայացնում ենք նաև Epress. am–ի տեսանյութը (18+)

Այս խորագրի վերջին նյութերը