Լրահոս

26.12.2013 15:30


Հունվարի 1-ից տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա

Հունվարի 1-ից տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա

«Հունվարի 1-ից Երևանում տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա»,–այսօր Երևանի քաղաքապետարանում ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը:

Ըստ Նիկոյանի՝ դեռևս պատրաստ չեն քաղաքապետարանի պատվերով իրականացվող ուսումնասիրության արդյունքները, մասնավորապես, ճշտված չէ, թե որքան է կազմում մեկ ուղևորի ծախսը: Իսկ ուղևորահոսքի վերջնական թիվը պարզ կլինի հունվարի վերջին:
«Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կպատրաստեն առաջարկությունների փաթեթի առաջին մասը»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը