Լրահոս

26.12.2013 15:48


Տրիպոլիում բողոքարարները պաշարել են Լիբանանի կենտրոնական բանկը

Տրիպոլիում բողոքարարները պաշարել են Լիբանանի կենտրոնական բանկը

Այսօր հազարավոր զինված մարդիկ փակել են Լիբանանի կենտրոնական բանկի մուտքը։ «ИТАР-ТАСС»-ը, տեղական ԶԼՄ–ին հղումով, գրում է, որ բողոքարարները պահանջում են երկրի վարչապետ Ալի Զեյդանի հրաժարականը։ Ոստիկանության տվյալներով՝ անհայտ մարդիկ մեքենայով փակել են շենքի գլխավոր մուտքը ծովափի կողմից։ Գրոհայինների ղեկավարը հրամայել է բանկի աշխատակիցներին տուն գնալ։ Դրանից հետո փակել են նաև մոտակայքում գտնվող մայրաքաղաքային նավահանգիստ տանող ճանապարհը։

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին, այսպես կոչված, «Լիբանանի հեղափոխականների օպերատիվ շտաբի» նախկին ապստամբներն առևանգել էին Լիբանանի վարչապետ Ալի Զեյդանին այն բանի համար, որ նրա կառավարությունը մասնակցություն է ունեցել ամերիկացի հատուկջոկատայինների կողմից «Ալ Քաիդայի» հնարավոր ղեկավարներից մեկին՝ Աբու Անաս ալ Լիբիին առևանգելու գործին։ Հետագայում վարչապետը բաց է թողնվել։

Այս խորագրի վերջին նյութերը