Լրահոս

26.12.2013 22:12


Յինգլակ Չինավատը հրաժարվել է հետաձգել խորհրդարանական ընտրությունները Թայլանդում

Յինգլակ Չինավատը հրաժարվել է հետաձգել խորհրդարանական ընտրությունները Թայլանդում

Թայլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը չի պատրաստվում հետաձգել խորհրդարանական ընտրությունները, չնայած ընդդիմության ճնշումներին։ «ИТАР-ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողներին հյուսիսային Չիանգմայ շրջան ուղևորության ընթացքում։ Չինավատը բողոքարարներին կոչ է արել միանալ հատուկ հասարակական խորհրդի ստեղծման աշխատանքներին, որը նա առաջարկել է ստեղծել երկրի քաղաքական համակարգը բարեփոխելու նպատակով։ Խորհուրդը բաղկացած է լինելու տարբեր քաղաքական ուժեր և հասարակական կազմակերպություններ ներկայացնող 499 անդամից։ Վարչապետը նշել է, որ երկրում առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելը երբեք ուշ չէ։

Ընտրական հանձնաժողովը դիմել է կառավարությանը խորհրդարանական ընտրությունները հետաձգելու համար։ Ավելի վաղ նմանատիպ խնդրանքով ևս մեկ դիմում է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը