Իրանը հերքել է Ռոուհանիի՝ Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու մասին լուրերը
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երբեք չի՛ գրել և չի՛ ուղարկել ոչ մի գրառում «Զյուդդոյչե ցայթունգ» գերմանական թերթին։ Այս մասին ասել է նախագահի խորհրդական Ռեզա Սադեգը։
Դեկտեմբերի 23-ին լրատվամիջոցները տարածել էին, որ «Զյուդդոյչե ցայթունգ» թերթում հրապարակվել է իսլամական հանրապետության նախագահի ուղերձը. «Մենք ցանկանում ենք վերսկսել և բարելավել մեր հարաբերությունները եվրոպացի և հյուսիսամերիկյան պետությունների հետ՝ փոխադարձ հարգանքի հիմքի վրա։ Մենք ձգտում ենք խուսափել ԻԻՀ–ի և ԱՄՆ–ի միջև նոր բարդույթներից, ինչպես նաև վերացնել հները», – ասված էր տեքստում։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР-ТАСС»-ը։