-Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները, որոնք ընդգրկում են տեղեկատվական և տեխնոլոգիական բաղկացուցիչների պահպանումն ու ապահովումը, -«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014թ. ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը. ծրագրի նպատակն է պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով երկրում խթանել ՓՄՁ-ի զարգացումը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել` -ՀՀ շենքերի սեյսմակայունության ապահովման հայեցակարգին և դրանից բխող ժամանակացույցին, -«Նոտարիատի համակարգի զարգացման հայեցակարգին», -ՀՀ գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի հայեցակարգին, -«Օնիրա քլաբ» ՍՊԸ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 վայրում ժամանցի և հանգստի կենտրոնի կառուցման ներդրումային ծրագրին` խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու համար: Որոշման ընդունումը պայմանավորված է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքով և, ՀՀ վարչապետի դիտարկմամբ, առաջին անգամ է գործում օրենքի այն դրույթը, որի համաձայն խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել ՀՀ կառավարության հավանությանն արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` կառավարության սահմանած վայրին և չափանիշներին համապատասխան:
Կապահովվի պետական կայքերի անվտանգությունը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները, որոնք ընդգրկում են տեղեկատվական և տեխնոլոգիական բաղկացուցիչների պահպանումն ու ապահովումը,
-«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014թ. ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը. ծրագրի նպատակն է պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով երկրում խթանել ՓՄՁ-ի զարգացումը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
-ՀՀ շենքերի սեյսմակայունության ապահովման հայեցակարգին և դրանից բխող ժամանակացույցին,
-«Նոտարիատի համակարգի զարգացման հայեցակարգին»,
-ՀՀ գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի հայեցակարգին,
-«Օնիրա քլաբ» ՍՊԸ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 վայրում ժամանցի և հանգստի կենտրոնի կառուցման ներդրումային ծրագրին` խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու համար: Որոշման ընդունումը պայմանավորված է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքով և, ՀՀ վարչապետի դիտարկմամբ, առաջին անգամ է գործում օրենքի այն դրույթը, որի համաձայն խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել ՀՀ կառավարության հավանությանն արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` կառավարության սահմանած վայրին և չափանիշներին համապատասխան: